Յոթ պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել գլխապտույտը
Գլխապտույտը բավական լուրջ խնդիր է, որն ուղեկցվում է մի շարք տհաճ զգացողություններով և կարող է շատ վտանգավոր լինել։ Շատերը կարծում են, թե գլխապտույտը սովորաբար ի հայտ է գալիս կտրուկ և շատ դեպքերում չի ունենում որևէ պատճառ, մինչդեռ իրականում այս տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել բավական վտանգավոր հիվանդություններով, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել ու սկսել բուժումը։

Medikforum.ru կայքը ներկայացրել է յոթ գործոն, որոնք կարող են դառնալ գլխապտույտի պատճառ։ Այդ գործոններն իմանալը թույլ կտա ժամանակին նկատել խնդիրն ու դիմել մասնագետին հետագա բարդություններից խուսափելու համար։
Բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգո Այս հիվանդությունը զարգանում է ներքին ականջում կալցիումի կարբոնատի մասնիկների կուտակման հետևանքով։ Կալցիումի մասնիկները սխալ են ընկալում տեղեկությունը, ինչի հետևանքով մարմնի դիրքի և շարժումների վերաբերյալ գլխուղեղին սխալ տվյալներ են փոխանցվում։
Մենյերի հիվանդություն Գլխապտույտի պատճառ կարող է դառնալ նաև Մենյերի հիվանդությունը։ Ներքին ականջի ախտահարումը չի ունենում որևէ պատճառ, սակայն ենթադրվում է, որ այն պայմանավորված է լինում լսողական անցուղիներում հեղուկի կուտակմամբ։ Հիվանդությունը զարգանում է առանց ակնհայտ պատճառների և շատ կտրուկ, ինչի հետևանքով կարող են նկատվել գլխապտույտ, ականջներում լսվող աղմուկ և լսողության կորուստ։
Անհանգստություն ու տագնապ Տագնապի և անհանգստության նոպաները հաճախ են ուղեկցվում գլխացավերով կամ գլխապտույտներով, սակայն այս ախտանշանը ոչ բոլորի մոտ է նկատվում։ Այնուամենայնիվ սթրեսի ժամանակ առաջացող տագնապը կարող է ուղեկցվել ոչ միայն գլխապտույտներով, այլև սրտխառնոցով ու ապակողմնորոշվածությամբ
Լաբիրինթաբորբ Քիթըմպանի վարակներից կարող են զարգանալ ներքին ականջի բորբոքումներ։ Այս բարդությունը հատկապես հաճախ է հանդիպում վիրուսային հիվանդություններից, սուր վարակիչ վիրուսային հիվանդություններից կամ գրիպից հետո։ Բուժումն իրականացվում է հակավիրուսային դեղամիջոցներով, սակայն հիվանդությունը կարող է հանգեցնել ներքին ականջի որոշ անդառնալի վնասվածքներ, որոնց հետևանքով տարբեր ախտանշանները, այդ թվում նաև գլխապտույտը մշտական բնույթ կկրեն։
Ծովային հիվանդություն Գլխապտույտի պատճառ կարող են դառնալ նաև տրանսպորտային միջոցները։ Նման դեպքերում խանգարվում է անդաստակային (վեստիբուլյար) ապարատի աշխատանքը, ինչը հանգեցնում է այնպիսի ախտանշանների, ինչպիսին են սրտխառնոցն ու փսխումը։ Ընդ որում՝ հղիությունն էլ ավելի է բարձրացնում ինքնազգացողության վատթարացման հավանականությունը։ Որպես կանոն ախտանշանները մեղմվում են անմիջապես կայուն հողին կանգնելու դեպքում։
Զարկերակային ցածր ճնշում Զարկերակային ճնշման կտրուկ նվազումը կարող է դառնալ ինքնազգացողության վատթարացման ու նախաուշագնացային վիճակի պատճառ, ինչն էլ շատ հաճախ ուղեկցվում է գլխապտույտով։ Նման դեպքերում ճիշտ դեղորայքի ընդունումը կօգնի հեշտությամբ ազատվել այս խնդրից։
Օրգանիզմում երկաթի ցածր մակարդակ Գլխացավի առաջացմանը նպաստող գործոններից մեկն անեմիան է (սակավարյունություն)։ Ընդ որում` օրգանիզմի հյուսվածքներին թթվածին մատակարարող հեմոգլոբինի ցածր մակարդակի դեպքում ի հայտ են գալիս նաև այլ ախտնշաններ, այդ թվում` հևոց, ցավեր կրծքավանդակի շրջանում և թուլություն։ Նման դեպքերում ինքնազգացողության բարելավման համար բավական կլինի սննդակարգում որոշ փոփոխություններ անել, սակայն շատ դեպքերում կարող է լինել թերապիայի անհրաժեշտության




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան