«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Դոննի վան դե Բեկի հետ պայմանագիր կնքելու մասին
Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Դոնի վան դե Բեկը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Ինչպես նշվում է, 23-ամյա կիսապաշտպանը, ով նախկինում հանդես էր գալիս Ամստերդամի «Այաքսում», հինգ տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տրանսֆերը կազմել է 39 միլիոն եվրո: Վան դե Բեկը «Այաքսի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2015-ին, իսկ դրանից հետո ակումբի կազմում անցկացրել է 175 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան