15-ամյա դեռահասը «հաճույքի» համար սպանել է իր պապին
Ուկրաինայում դեռահասը սպանել է իր պապին, ծանր վնասվածքներ հասցրել տատին և փորձել սպանել իր ողջ ընտանիքին: Այս մասին հայտնում է Իվանո-Ֆրանկովսկու մարզի ոստիկանության լրատվական ծառայությունը:
15-ամյա տղան մուրճով և դանակով սեպտեմբերի 1-ի գիշերը հարձակվել է իր ընտանիքի վրա, երբ վերջիններս քնած են եղել: Նա սպանել է պապին և վիրավորել տատին, ապա զանգահարել ոստիկանություն և պատմել կատարվածի մասին: 73-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ նրա 63-ամյա կինը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Բացի դա, դեռահասը համացանցում հրապարակել է սպանության լուսանկարները, որոնց կից գրել է. «Երկու սպանությունը պատրաստ է: Սկսել եմ տատից ու պապիկից, ևս յոթը կա» : Նշվում է, որ տղան ցանկացել է սպանել իր ողջ ընտանիքին «հաճույքի և հետաքրքրության» համար, քանի որ, իր խոսքով, «տխուր էր»:
Դեռահասը ձերբակալված է:























«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»