Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ համավարակի հետ կապված իրավիճակից. ՄՕԿ-ի փոխնախագահ
Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը, որի մեկնաբանությունները մեջբերում է AFP-ն: Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են և տեղի կուենան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: Ջոն Քոութսը, որը նաև գլխավորում է Տոկոյում Օլիմպիադայի անցկացման ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը, նշել է, որ մրցումները կկայանան «կորոնավիրուսի հետ կամ առանց դրա»: «Դրանք կլինեն Խաղեր, որոնք հաղթել են COVID-19-ը, լույս թունելի վերջում»,- ասել է Քոութսը: Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձևաչափի պարզեցման օգտին: Պլանավորվում է, որ դրանք կկազմակերպվեն 3 բազային սկզբունքների վրա. իրավիճակի անվտանգության ապահովում, ծախսերի նվազարկում, որն անհրաժեշտ է Տոկիոյի բնակիչների կողմից ըմբռնման համար, ինչպես նաև Խաղերի անցկացման ձևաչափի պարզեցում՝ դրանք ավելի անվտանգ դարձնելու նպատակով։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան