Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ
«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Politico. ֆոն դեր Լայենը անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի պատճառով կայցելի Լիտվա «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանFox News. Թեհրանի և Վաշինգտոնի շրջանակային համաձայնագիրը համաձայնեցվել է 95%-ովԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունՍերբիայի նախագահը հայտնել է հնարավոր հրաժարականի մասինԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանԿյանքից հեռացել է 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանը․ ծնողը մեղադրում է հայաստանյան կրթական, բժշկական և հանրային համակարգինԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ
Ժամանց

Կենդանակերպի՝ ամենաուժեղ էներգետիկայով նշանները

Երբևէ նկատե՞լ եք, որ որոշ մարդիկ շրջապատի վրա ազդելու, նրանց կառավարելու և նույնիսկ նրանց վրա ներգործելու հատկություն ունեն։ Երբեմն դժվար է հասկանալը, թե ինչից է դա կախված, սակայն ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ ուսումնասիրում ենք մարդու էներգետիկան։ Ոմանց մոտ այն ուժեղ է, մյուսների մոտ թույլ և այլն։ Ընդ որում, էներգետիկան կարող է լինել բարի, չար և քայքայիչ։ Positive-ի հետ միասին այսօր կպարզենք, թե կենդանակերպի նշաններից որոնք են օժտված ամենաուժեղ էներգետիկայով։

Կրակի տարերք

Եթե խոսենք ներքին էներգետիկ ուժի մասին՝ ուղղված ինքնակրթմանն ու նպատակասլացությանը, ապա ամենաուժեղ պոտենցիալն այս առումով ունեն Կրակի տարերքի նշանները։ Հենց նրանք են դառնում հայտնի բիզնեսմեններ, նախագահներ, քաղաքական և հասարակական գործիչներ։

Խոյ

Խոյն ունի ամենաուժեղ և ամենաքայքայիչ էներգետիկան։ Այս անձինք պատեր են կոտրում իրենց երազանքին հասնելու համար։ Նրանք կարողանում են հաղթահարել ամենադժվար խոչընդոտներն էլ։ Ընդ որում ցասման պահին նրանք կորցնում են ինքնատիրապետումը և կարող ամենավերջին բառերով վիրավորել դիմացինին։

Առյուծ

Այս նշանի ներկայացուցիչների էներգիան ավելի կառավարելի է։ Առյուծները եսակենտրոն են։ Նրանք ոչինչ չունեն ապացուցելու շրջապատին և իրենց նպատակներին հասնում են սեփական ուժերով։ Ընդ որում Առյուծն ուժեղ պաշտպանվածություն ունի, այդ պատճառով էլ նրա վրա ոչ մի այլ նշան ազդել չի կարողանում։

Աղեղնավոր

Ամենադրական և ստեղծագործ էներգետիկան կրակի նշաններից Աղեղնավորինն է։ Սրանք խաղաղասեր մարդիկ են, որոնք պատրաստ են օգնության ձեռք մեկնել ցանկացածին և նույնիսկ էներգիա տալ դիմացինին, եթե անհրաժեշտ է։ Աղեղնավորները կարողանում են լեզու գտնել բոլորի հետ և շատ ավելի շահեկան վիճակում են հայտնվում, քան Խոյերը։

Հողի տարերք

Հողի նշանների ներկայացուցիչների էներգետիկան հանգիստ է։ Սակայն այն պակաս ուժեղ չէ, քան Կրակի ներկայացուցիչներինը։ Իրենց ներքին ուժի շնորհիվ Ցուլը, Այծեղջյուրն ու Կույսը առանց շտապելու, սակայն համառորեն հասնում են իրենց նպատակներին։ Նրանցից հրաշալի ուսուցիչներ, բիզնեսի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ են դուրս գալիս։

Ցուլ

Ամենաուժեղ էներգետիկան այս երեք նշաններից ունի Ցուլը։ Այս էներգետիկան ցուլին անհավանական համառություն է տալիս, որն օգնում է նրան չվախենալ խոչընդոտներից։ Սակայն Ցուլերի հետ պետք է զգույշ լինել. նրանք խաղաղասեր են, սակայն եթե նրանց լուրջ վիրավորես, պատասխան ռեակցիան անմիջապես կհետևի։

Այծեղջյուր

Հողի նշաններից ամենաիմաստունը և միևնույն ժամանակ ամենասառնասիրտը Այծեղջյուրն է։ Մարդիկ չեն շտապում մտերմանալ նրանց հետ, քանի որ Այծեղջյուրները հիմնականում էներգետիկ արնախումներ են, որոնք ուզեն թե չուզեն սնվում են ուրիշների էներգիայի հաշվին։

Կույս

Հողի նշաններից Կույսն ամենադրականն է, ինչին նպաստում է հարթ, դրական էներգիան։ Էներգետիկ առումով այս անհատները հրաշալի կերպով պաշտպանված են շրջապատից, ինչը թույլ է տալիս նրանց հավասարաչափ շփվել Կենդանակերպի ցանկացած նշանի հետ։ Նրանք բարի են և խաղաղասեր։

Ջրի տարերք

Այս տարերքի ներկայացուցիչները չունեն այդքան ուժեղ ներքին էներգետիկա, սակայն ունեն իրենց յուրահատուկ ունակությունները։ Ձկները, Խեցգետինն ու Կարիճն օժտված են անհավանական ինտուիցիայով, ինչը նրանց հնարավորություն է տալիս մարդկանց շատ լավ ճանաչելու։

Ձկներ

Ձկների էներգետիկան այնքան էլ ուժեղ չէ, այդ պատճառով էլ նրանք հաճախ են էներգետիկ արնախումների զոհը դառնում։ Սակայն միևնույն ժամանակ նրանք այնքան ուժեղ ինտուիցիա ունեն, որ հեռվից էլ զգում են այն մարդկանց, ում կողքին իրենց լավ կզգան և նրանց, ումից պետք է հեռու մնալ։

Խեցգետին

Ավելի վտանգավոր էներգետիկայով են օժտված Խեցգետինները։ Նրանք նույնպես, ձկների նման, դառնում են էներգետիկ վամպիրների զոհը։ Նրանք նաև բավական նախանձկոտ են։ Եթե նրանց կողքին չլինի մեկը, ով կօգնի հավատալ իրենց ուժերին, նրանք շատ վտանգավոր և չարակամ կդառնան։

Կարիճ

Ամենահզոր և ամենավտանգավոր էներգետիկ ներուժն ունի Կարիճը։ Նրանք չափազանց հիշաչար են և վրիժառու և, ուղղելով իրենց ողջ նեգատիվը իրենց թշնամու վրա, նրանք կարող են լուրջ վնաս հասցնել նրան և նույնիսկ ոչնչացնել։ Կարիճները մարդկանց կարողանում են մեկ հայացքից ճանաչել, իսկ նրանց հայացքն ու խոսքը անհավանական ուժ ունեն։ Կարիճները հայտնի էներգետիկ արնախումներ են, որոնց թույլ անհատները պետք է կարողանան շրջանցել։

Օդի տարերք

Ամենախաղաղ էներգետիկան ունեն Օդի տարերքի ներկայացուցիչները։ Նրանց էներգիան ուղղված է նրան, որ յուրաքանչյուր մարդ կարողանա տեսնել այս աշխարհի գեղեցկությունը ամենահասարակ մանրուքների մեջ անգամ։

Երկվորյակներ

Երկվորյակները թեթև են շփումերում, նրանց հետ շփվելիս մարդ հանգստանում և չի մտածում պաշտպանության մասին։ Երկվորյակները, օժտված լինելով ուժեղ էներգետիկայով, կարողանում են պաշտպանել ոչ միայն իրենք, այլև իրենց հետ կոնտակտի մեջ գտնվողներին։ Միևնույն ժամանակ նրանք չեն սնվում ուրիշների էներգիայով։

Ջրհոս

Ջրհոսները հայտնի ինտրովերտներ են, որոնք զբաղված են իրենցով և սեփական զարգացմամբ։ Նրանք ժամանակ չունեն հետաքրքրվելու ուրիշների ճակատագրով և առավել ևս մասնակցելու դրանցում։ Նրանց դա հետաքրքիր չէ, այդ պատճառով էլ նրանք վտանգ չեն ներկայացնում։ Նրանց կենտրոնացնում են իրենց էներգիան նրա վրա, ինչն իրենց իրոք հետաքրքիր է։

Կշեռք

Օդի նշանների մեջ սա ամենաուժեղ նշանն է, որը ստեղծագործ և վերականգնվող էներգիայով է օժտված։ Կշեռքները ընկերասեր են, իսկ նրանց հետ շփումը հավասար է հոգեբանական վերակնագնման։ Իսկ պատճառն այն է, որ այս մարդիկ հաճույքով են կիսվում իրենց էներգիայով նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն։ Եվ դա նրանց երջանկացնում է։

 

Իմանալ ավելին․․․