Քաղաքացուն տուգանել են հրավառության համար (տեսանյութ)
Գիշերային ժամերին լռության խախտման դեպքերը կանխելու նպատակով ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են հրավառությունների վերահսկման և արգելված ժամերին օգտագործումը բացառելուն ուղղված աշխատանքները:
Օգոստոսի 10-ին` կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Էջմիածնի Վռամ Կոստանյանի փողոցի շենքերից մեկի բակից, լռության կանոները խախտելու և գիշերային ժամերին հրավառություն կատարելու համար բաժին բերեցին նույն փողոցի 31-ամյա մի բնակչի, որը ժամը 23.30-ի սահմաններում, իր ծննդյան օրվա կապակցությամբ նշված բակում հրավառություն էր կատարել:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ` լռությունը խախտելը հոդվածի հատկանիշներով, ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այս հարցում իրավապահները լինելու են հետևողական, և կոչ է անում պահպանել համակեցության կանոնները:
Շարունակությունը՝ Այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...