Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան
Սպորտ

Արաս Օզբիլիսը՝ խաղադաշտ կառուցելու, հավաքական չհրավիրվելու ու բակային ֆուտբոլի կարևորության մասին (ֆոտո)

Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր 55/8 հասցեում սեպտեմբերի 13-ին բացվել է բակային ֆուտբոլային խաղադաշտ, որի շինարարական աշխատանքները ֆինանսավորել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: 30-ամյա ֆուտբոլիստը բնակվում է այդ բակում և խաղադաշտի բացման արարողությանը ներկա էր կնոջ ու 2 որդիների հետ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արաս Օզբիլիսը պատմեց, թե ինչպես է առաջացել խաղադաշտ կառուցելու գաղափարը և խոսեց բակային ֆուտբոլի կարևորության մասին:

«Այդ տարածքում երկար տարիներ կար խաղահրապարակ, բայց որոշվել էր, որ պետք է կառուցվի ֆուտբոլային խաղադաշտ, քանի որ երեխաները բակում ֆուտբոլ էին խաղում մեքենաների մոտ: Ես նույնպես ցանկացա ունենալ իմ ներդրումը և այս խաղադաշտը նվիրել մեր թաղամասին:

Բակային ֆուտբոլի առաջընթացը շատ կարևոր է ֆուտբոլի զարգացման համար: Ինքս ֆուտբոլ խաղալ սովորել եմ բակում: Հիշում եմ, որ մինչև գիշերվա ուշ ժամերը ֆուտբոլ էինք խաղում բակում: Նույնիսկ դպրոցի դասերից ու մարզումներից հետո շտապում էինք բակ՝ ֆուտբոլ խաղալու համար: Բակային ֆուտբոլում շատ բան կարող ես սովորել»,- նշեց Արաս Օզբիլիսը:

Արաս Օզբիլիսն ունի 2 որդի՝ Առաքելը և Լևոնը: Հարցին, թե արդյոք նա կցանկանար, որ որդիները գնային հոր ճանապարհով և դառնային ֆուտբոլիստ, կիսապաշտպանը նշեց հետևյալը.

«Դա իմ ուզելով չէ, առաջին հերթին նրանք պետք է ցանկանան: Ժամանակը ցույց կտա: Ավագ որդիս՝ Առաքելը, ավելի շատ սիրում է մեքենաներ և հեծանիվ, իսկ փոքր որդիս սիրում է գնդակով խաղալ: Եթե նրանք սիրեն, անպայման կտանեմ ֆուտբոլի մարզումների: Ամեն բան կախված է նրանց ցանկությունից»,- ասաց Օզբիլիսը:

Արաս Օզբիլիսը չցանկացավ նշել, թե որքան գումար է ծախսվել խաղադաշտի կառուցման համար. «Դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ երեխաներն ուրախացել են և հաճույք են ստանում: Երբ տեսնում ենք նրանց ժպիտը, դա ամեն ինչ է մեզ համար»:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ազգային թիմից հրավեր չէր ստացել Ազգերի լիգայի մեկնարկային 2 տուրերի խաղերի համար: Օզբիլիսի խոսքով՝ այս պահին նա լավ մարզավիճակում է և միշտ պատրաստ է օգտակար լինել հավաքականին, սակայն չի զրուցել ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ և չգիտի հավաքական չհրավիրվելու պատճառը:

«Մինչև օրս ոչ մի անգամ չեմ զրուցել մարզիչի հետ: Լսել եմ, որ նա ասել է, որ ես պատրաստ չեմ, թեև հավաքականի հայտացուցակում կային խաղացողներ, որոնք ակումբ չունեն, բայց հրավիրվել են: Ամեն դեպքում, դա որոշում է մարզիչը և մենք՝ որպես ֆուտբոլիստ, չենք կարող որևէ բան փոխել: Միայն կարող եմ ասել, որ միշտ լավագույնն եմ ցանկանում Հայաստանի հավաքականին: Եթե թիմը կարող է հաջողության հասնել առանց ինձ, ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ: Ես այս պահին լավ վիճակում եմ, բոլոր խաղերում էլ հանդես եմ գալիս 90 րոպե և ֆիզիկապես շատ լավ եմ զգում ինձ: Խաղից խաղ ավելի լավ մարզավիճակ եմ հավաքում: Հավաքական էին հրավիրվել ֆուտբոլիստներ, որոնք նույնիսկ մեկ խաղ չեն անցկացրել, բայց ես խնդիր չեմ տեսնում, ամեն բան մարզիչն է որոշում: Կարող եմ ասել, որ միշտ պատրաստ եմ օգտակար լինել հավաքականին»,- խոսքը եզրափակեց Արաս Օզբիլիսը:

Նշված բակում խաղադաշտ կառուցելու նախաձեռնությունը պատկանում էր «Ծարավ աղբյուր» համատիրությանը: Համատիրության նախագահ Էմիլ Սարգսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շինարարական աշխատանքների մեկնարկից հետո Արաս Օզբիլիսը հայտնել է օժանդակելու ցանկություն:

«Նախորդ տարի, երբ հաստատում էիք համատիրության՝ 2020 թվականի բյուջեն, կապիտալ ծախսերի մեջ ներառեցինք ֆուտբոլային խաղադաշտի կառուցումը: Գարնանը սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Մինչև Արաս Օզբիլիսի՝ մեզ օգնելու ցանկություն հայտնելը համատիրությունը ծախսել էր 2 միլիոն 300 հազար դրամ: Հետո Արասի կինը մեր կառավարիչին հայտնեց, որ ֆուտբոլիստն իմացել է այդ մասին և ունի այդպիսի մտահղացում: Նա հայտնել էր, որ պատրաստ է այդ պահից սկսած բոլոր ծախսերը վերցնել իր վրա, կառուցել ֆուտբոլային խաղադաշտ և նվիրել մեր բակին: Դրանից հետո մենք հանդիպել ենք Արասի հետ, նրա շինարար ընկերը կատարել է հաշվարկներ և սկսել աշխատանքները, որոնք տևեցին մոտ 2 ամիս: Նախօրեին տեղի ունեցավ խաղադաշտի բացման արարողությունը, որը վարում էր մեր լավ ընկեր Էդուարդ Քալանթարյանը»,- նշեց Էմիլ Սարգսյանը:

Դավիթ Եղիազարյան