Որքանով են իրական Փաշինյանի ներկայացրած թվերը
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ և 2019-ի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով: Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9,765 մլրդ դրամով ավելի է կամ 8,1 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավել է 13 841 դրամով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ վիճակագրական թվերը երկար տարիներ կեղծվել են. «Ես հարցում եմ իրականացրել ֆեյսբուքում՝ իմանալու քաղաքացիների կարծիքը, պարզելու՝ արդյոք կա՞ նման բան, թե՞ ոչ: Մարդիկ ասում են, որ, ըստ էության, չեն տեսնում այդ 6600-ով ավելացած աշխատատեղերը, ինչպես նաև 13 841 դրամով բարձրացված աշխատավարձերը: Վիճակագրական թվերը երկար տարիներ կեղծվել են, մյուս հարցերին պետք է թվերը հրապարակողը պատասխանի: Հիմա պետք է հասկանալ՝ այդ հաշվարկի հիմքում ինչն է ընկած, և այդ թվերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ»:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տնտեսությունը շարունակում է անկում գրանցել, և տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն նվազել է. «Իրականում, նայելով Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերին, ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսությունը էական անկում է ապրել ու այդ անկումը դեռևս չի դադարել: Եթե վերցնենք առաջին 7 ամիսների ցուցանիշները, կտեսնենք, որ, օրինակ, առևտուրը շուրջ 10%-ով է նվազել, ծառայությունները՝ 18%-ով, շինարարությունը՝ ավելի քան 23-25%-ով, այսինքն՝ արտահանման, ներմուծման ցուցանիշներն են նվազել, հետևաբար, այդ նույն պաշտոնական վիճակագրության կողքին ասել, որ միջին աշխատավարձերը բարձրացել են, կամ տնտեսությունը անկման փուլում չի գտնվում, այդքան էլ ճիշտ չէ»:
«Միջին աշխատավարձերի բարձրացումը մի հանգամանքով կարելի է պայմանավորել, ենթադրաբար, վիրուսի հետևանքով առաջին հերթին տուժեցին ցածր եկամուտներ ունեցող մարդիկ, այսինքն՝ աշխատանքը կորցրին ցածր որակավորում ունեցողները. հիմնականում սպասարկման ոլորտն էր, առևտրի ոլորտի մի հատվածը և այլն: Հետևաբար, այդ ֆոնին միջին աշխատավարձը կարող էր նաև բարձրանալ»,- ընդգծեց Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ բացասական ցուցանիշներ են տնտեսության բոոլոր ճյուղերում. «Ենթադրում եմ, որ վարչապետին ներկայացրել են 6600 նոր աշխատատեղեր, բայց որ դրան զուգահեռ փակվել են այլ աշխատատեղեր, այդ մասին չի նշվում: Այսինքն, եթե մենք տնտեսության ոլորտում անկում ունենք, ապա ազատվածները կամ աշխատանքը կորցրածները շատ ավելի շատ են»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...