Կռիվ ու խայտառակ իրավիճակ՝ Րաֆֆու փողոցում. Ինչպես կինը փախուստի դիմեց ոստիկաններից ու բռնվեց (տեսանյութ)
Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում հրմշտոց, քաշքշոց ու կռիվ էր: Մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար: Վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ կրել է: Ոստիկանները թույլ չէին տալիս, որ կինը գնա, ասում էին՝ սպասեք մեքենան գա, կինն էլ դժգոհում էր՝ «ի՞նչ մեքենա, հանցագո՞րծ եմ…ինձ վատ եմ զգում, թողեք գնամ»: Հետո կինը սկսեց գոռգոռալ, լաց լինել: Բանը հասավ նրան, որ խառնվեցին թաղի տղաներ, նրանք հորդորում էին ոստիկաններին կնոջ հետ ինչպես հարկն է խոսել. «Ո՞նց եք խոսում կնոջ հետ, ներվայնացրել եք»: Ոստիկանները կնոջ թեւից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա ասում էր՝ «թեւս ջարդած ա»: Այս մասին հայտնում է Aravot.am -ը:
Մի քանի երիտասարդ տղաներ, չդիմանալով տեսարանին, փորձեցին միջամտել. «Արա, վատ ա, թող ջուր խմի…արա հո տեռորիստ չի, որ ըտենց եք տանում»: Սկսեց հրմշտոց: Փողոցի անցորդները մոտենում էին ոստիկաններին ու պատրաստակամություն էին հայտնում կնոջ փոխարեն ցանկացած տուգանք մուծել, միայն թե այդպես չվարվեն հայ կնոջ նկատմամբ:
Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ իրենց գլխավոր թիրախը՝ դիմակ չկրած կինը չկա, փախուստի է դիմել ու սկսեցին վազել նրա հետեւից: Ավելի ուշ շենքերի արանքից ոստիկանները կնոջ թեւերից բռնած՝ նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին:
Մանրամասները՝ տեսանյութում
Շարունակությունը՝ Այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...