Ժողովուրդը ո՞նց է ապրելու, իրենց ընտանիքը ո՞նց են պահելու. խաղողագործները բողոքում են
Գյուղացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով խաղողի մթերման գինը 135 դրամից դարձնել 150 դրամ: Այս անգամ նրանց բողոքի ակցիան դրսևորվել է Երևան- Արտաշատ ճանապարհը փակելով: «Առավոտվանից Արտաշատ-Երևան ճանապարհը փակել ենք: Բողոքողները Արտաշատի տարբեր գյուղերից են, օրինակ Վերին Արտաշատից, Ոստանից: Բողոքի ակցիա իրականացնողները այնքան շատ են, որ հաշվել չի լինի, բոլոր այգետերերը եկել են»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական Արարատ » հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանը:
Նա նշեց, որ ճանապարհը այնքան ժամանակ են փակ պահելու, մինչև մարզպետը որոշում կայացնի ու ներկայացուցիչների բերի, որոնք խաղողի մթերմանը կտան նորմալ գին:
«Մարդկանց խաբում են, հիմա էլ ասում են գրադուս պիտի տաք: Բերում, ասում են՝ այսքան է քո խաղողի գրադուսը, բա մենք ինչ իմանանք` ինչքա՞ն է, մենք գրադուս ունե՞նք, որ իմանանք խաբում են մեզ, թե չէ: Ժողովուրդը ասում ա` խաղողի մթերման գինը գոնե 150 դրամ լինի: Մարդիկ ամբողջ տարի իրանց երեխեքի հետ տանջվել, քրքրվել են, որ այդ գումարով ձմեռը կարողանան ապրեն: Իսկ, եթե խաբեն ու դա էլ ժողովրդի ձեռքից առնեն, ժողովուրդը ո՞նց ա ապրելու, իրենց ընտանիքը ո՞նց են պահելու, իրենց հույսն ու հավատը այդ այգին է»,- ասաց Հենրիկ Ավագյանը:
Վերջինս նշեց, որ եթե մարզպետը իրենց խնդրին լուծում չտա, իրենք ճանապարհը օրեր շարունակ փակ են պահելու. «Ժողովուրդը շատ բարկացած է և գազազած: Մարզի տերն ու տիրակալը մարզպետն է և պետք է մեր խնդրին լուծում տա: Մարզպետը ինչի համար է, թող կառավարությունից մարդ գա, ով պատասխան կտա ժողովրդին: Բա այս երկրի տերն ու տիրակալը ո՞վ է, այդ մի քանի թափթփուկ գործարանի տերերն են այս երկրի տերը, իրե՞նք են ժողովրդի բախտը որոշողները: Իրենք միլիոններ ու միլիարդներ են առնում ու ժողովրդից ուզում են խաղողը ձրի վերցնեն ու ծախեն Ռուսաստանին կամ ուրիշ երկրին»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...