Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանը Գրիշչուկի հետ կիսեց 4-5-րդ տեղերը
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 4-5-րդ տեղերը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ օնլայն անցկացված արագ եւ կայծակնային խաղի Saint Louis Rapid & Blitz մրցաշարում։ Նրանք 36 հնարավորից վաստակեցին 18,5-ական միավոր եւ ստացան 27,5 հազարական դոլար։
Կայծակնային խաղի երկրորդ շրջանում Լեւոն Արոնյանը հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկին եւ Յան Նեպոմնյաշչուն, հնդիկ Պենտալա Հարիկրիշնային։
Նա ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի, ամերիկացիներ Ջեֆրի Սյոնի, Հիկարու Նակամուրայի եւ Լենիեր Դոմինգեսի հետ։
Հայ գրոսմասյտերը պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին։
Առաջին տեղը կիսեցին Մագնուս Կարլսենը եւ Ուեսլի Սոն՝ որոնք 36 հնարավորից վաստակեցին 24-ական միավոր։ Նրանք ստացան 45 հազարական դոլար։
Լավագույն եռյակը եզրափակեց ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 21 միավոր (35 հազար դոլար)։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...