Լեմպարդը քննադատել է թիմի դարպասապահին «Լիվերպուլի» դեմ խաղում սխալի համար
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը քննադատել է թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագային Անգլիայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում «Լիվերպուլի» դեմ խաղում թույլ տված սխալի համար: Կիրակի օրը «Չելսին» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»: Երկրորդ գոլի դրվագում Կեպան անհաջող ավարտեց փոխանցումը։ «Որպես մարզիչ՝ իմ գործն այն է, որ փորձեմ վստահություն սերմանել Կեպայի մեջ: Դա ակնհայտ սխալ էր, և Կեպան համաձայն է ինձ հետ», - Լեմպարդի խոսքերը մեջբերում է BBC- ն: «Առաջին խաղակեսում մենք ժամանակ առ ժամանակ ցուցադրում էինք վտանգավոր հակագրոհներ: Այսօր Ես շատ առումներով ավելի երջանիկ եմ, քան «Բրայթոնի» հետ խաղից հետո: Ես տեսա պաշտպանվելու ոգի և ցանկություն: Ես շատ գոհ եմ։ Ժամանակ է պետք: Մեր նպատակներն ու սպասելիքներն ավելի բարձր են, և ես տեսա բնավորություն և մտքի ուժ»: «Սուպեր խաղ», - ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: - «Իսկապես, լավ խաղ էր երկու թիմերի կողմից: Կարմիր քարտից հետո սկսվեց մեկ այլ խաղ»,֊հավելել է Կլոպը:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան