«Ես չեմ ուզում պարզապես պատճենել ինչ-որ մեկի գաղափարները» Պիրլոն՝ «Յուվենտուսի» առաջին հաղթանակի մասին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կիսվել է իր նորամուտի տպավորություններով Ֆուտբոլի Իտալիայի առաջնության առաջին տուրում «Սամպդորիային» հաղթելուց հետո: Ինչպես հայտնի է, «Յուվենտուսը» կիրակի օրը սեփական հարկի տակ 3: 0 հաշվով ջախջախեց «Սամպդորիային»: Պիրլոն Թուրինի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց օգոստոսին՝ փոխարինելով Մաուրիցիո Սարիին: "Ժամանակ կպահանջվի խաղի բոլոր տարբերակները ի մի բերելու համար: Ես չեմ ուզում պարզապես պատճենել և օգտագործել ինչ-որ մեկի գաղափարները։ Ես ունեմ իմ սեփականը: Ես ուզում եմ ինչ-որ բան վերցնել ինձ ոգեշնչող թիմերից», - Պիրլոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն. «Շատ կարևոր է երկխոսել խաղացողների հետ։ Ես ինքս խաղացող էի մի քանի տարի առաջ և միշտ հաճույքով էի քննարկումներ ունենում մարզչի հետ: Կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ իմանա, թե ինչ է ուզում ինքը և ինչ է մտածում։ Մենք միայն մեկ ընկերական հանդիպում անցկացրինք, բայց դա լավ մեկնարկ էր, և մենք կշարունակենք աշխատել », - ավելացրել է Պիրլոն:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...