Դպրոցների տնօրենները դրամահավաքը չկանխելու համար նկատողություն են ստացել
Մարզային ենթակայության որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժ՝ դրամահավաքը չկանխելու, աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
« -Կոտայքի մարզպետարանը անթույլատրելի է համարում կրթական գործընթացում ծնողներից դրամահավաքության ցանկացած փորձ, առավել ևս՝ համավարակի պայմաններում:
-Նոր ուսումնական տարվան ընդառաջ Կոտայքի մարզային ենթակայության որոշ հանրակրթական հաստատություններում արձանագրված դրամամահավաքության (վարագույրի, մաքրող միջոցների գնման) դեպքերի առնչությամբ Կոտայքի մարզպետարան հասցեագրված դժգոհությունների և ահազանգերի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժ՝ դրամահավաքը չկանխելու, աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
-Նշենք, որ մինչև ահազանգերը, մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ ամենատարբեր ձևաչափերով խորհրդակցությունների և հանդիպումների ընթացքում բազմիցս զգուշացվել է՝ դպրոցներում բացառել դրամահավաքներն ու այլ արատավոր երևույթները, հատկապես համավարակի պայմաններում ծնողների ուսերին հավելյալ բեռ չավելացնել ու զերծ մնալ կրթական գործընթացի՝ ֆինանսական հարցերում վերջիններին ներգրավվելու փորձերից:
-Կոտայքի մարզպետարանը այսուհետ ևս խիստ վերահսկողություն է իրականացնելու մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում դրամահավաքության բացառման ուղղությամբ՝ այս գործում հենվելով նաև ծնողների պահանջատիրության, զգոնության և աչալրջության վրա՝ նրանց խնդրելով նման դեպքերում և՛ ահազանգել, և՛ իհարկե, չհանդուրժել, իսկ մեր դպրոցների տնօրեններին ևս մեկ անգամ հորդորում ենք՝ գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ և լիազոր մարմնի հանձնարարականների համաձայն»,- ասված է հաղորդագրությունում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...