ՊՆ–ի հրամանով ՀՅԴ կամավորական առաջին վաշտը մեկնում է Արցախ
Պաշտպանության նախարարության հրամանով ՊՆ ենթակայության տակ գտնվող ՀՅ Դաշնակցության կամավորական 1-ին վաշտը մեկնում է Արցախ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը։ Վերջինս նշեց, որ կամավորները քիչ հետո Երևանից կմեկնեն Արցախ՝ կատարելու իրենց առջև դրված պարտականությունները։ Նշենք, որ այս պահին Երևանի Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում շարունակվում է կամավորների հավաքագրումը:
Ավելի վաղ ՀՅԴ անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի շտաբի նախկին պետ, գնդապետ Արտաշես Մխիթարյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմից հետո ձեւավորված Կամավորական շարժման հարյուրավոր անդամներ պատրաստ են հարկ եղած դեպքում կրկին մեկնել առաջնագիծ կանգնելու մեր զինվորի, սպայի կողքին։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետանակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:
Վարչապետ Նիկոշ Փաշինյանը կոչ է արել զորքերին կցագրված անձնակազմերին ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...