Փաշինյանի՝ հակամարտության կարգավորման նոր սկզբունքը. ի՞նչ է այն ենթադրում
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսեւորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետեւանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս նոր թեզը, որը Հայաստանի վարչապետը առաջարկում է դնել հակամարտության լուծման հիմքում: Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր՝ «անջատում հանուն փրկության» դոկտրինը ենթադրում է հետևյալը. երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից: Սա ենթադրում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնյակ տարիներ շարունակ կիրառված մարդու իրավունքների ոտնահարումներին, բռնի տեղահանություններին, պատերազմական գործողություններին վերաբերող մի ծանրակշիռ թղթածրարի պատրաստում այն միջազգային ատյաններում, ընդհուպ մինչև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացնելու համար:
Փաշինյանը առաջին ղեկավար չէ, ով առաջ է քաշում այս լուծումը: Նման առաջարկով ժամանակին հանդես է եկել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ինքը Դոկտրինը կիրառվել է դեռ 2000 թվականին՝ Կոսովոյի մասով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հայտնի ելույթից հետո: Սակայն, նշենք, որ Կոսովոյի դեպքում կիրառվել է ոչ թե անջատում հանուն փրկության, այլ ճանաչում հանուն փրկության սկզբունքը, ինչը նույնպես կիրառելի տարբերակ է հայկական կողմի համար, քանի որ անջատումը հանուն փրկության Լեռնային Ղարաբաղի դեպքում արդեն իսկ կայացած փաստ է: Բացի այդ, ճանաչումը պետք է ունենա երաշխիքներ, այսինքն` այն երկրները որոնք կճանաչեն Արցախի անկախությունը, նաև պետք է ունակ լինեն պաշտպանել այդ ճանաչումը: Հակառակ դեպքում՝ առանց հստակ անվտանգային երաշխիքների ճանաչման գործընթացը չի կարող հանգեցնել ո՛չ պատերազմական գործողությունների ավարտին, ո՛չ հակամարտության կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել