Թշնամին մի շարք հարթակներում Հայաստանի քաղաքացիներին պատվերներ է ուղարկում այլ անձանց անունից․ մեդիափորձագետ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիմա մի շատ կարեւոր թեմայի մասին։ Պատերազի առաջին օրերին արդեն խոսել ենք սրա մասին, բայց հիմա սա ավելի է լրջանում։
Թշնամին մի շարք հարթակներում, ուր կարելի է ինտերնետով գործ պատվիրել / գտնել, օրինակ՝ UpWork, Հայաստանի քաղաքացիներին պատվերներ է ուղարկում այլ անձանց անունից։ Առաջարկները շատ տարբեր են․ տեսագրել այսինչ փողոցը, գնալ Օպերա, տեսանյութ նկարել ու տակը հայերենով ինչ-որ տեքստ կարդալ, այսինչ տեքստը հայերեն ձայնագրել եւ նման այլ բաներ։
Փաստացի, սենց մի քանի խնդիր են լուծում։ Հավաքագրում են իրենց պետք եղած տեղեկատվությունը՝ քողարկելով անվնաս պատվերների տակ։ Ստանում են հայաստանցու ձայով տեսանյութեր կամ ձայնային հաղորդագրություններ, որոնք կարող են օգտագործվել կեղծիքներում եւ այլն։ Նաեւ սա կարող է հետագայում օգտագործվել շանտաժի եւ վերբովկայի համար։ Օրինակ, կվախեցնեն, որ կհանձնեն մեր ԱԱԾ-ին որպես ազգի դավաճան, եւ այդ կեղծ վախի վրա մարդուն ավելի խորը կտանեն դեպի իրենց վերահսկողությունը։
Ինչ եզրակացություններ անենք էս ամենից․
ա․ Չանել նման անհասկանալի առաջադրանքներ էս պահին։ Օրինակ, իբր տուրիստական գործակալության կամ այլ անվնաս կազմակերպության կամ ծրագրի համար։
բ/ Եթե արդեն նման բան արել եք ու նոր եք ֆայմել, որ սխալվել եք, վախենալու բան չկա։ Դիմեք իրավապահներին։ Կօգնեք հասկանալ, թե ինչ կարելի է սպասել թշնամուց։ Ձեզ ոչինչ չի սպառնում։ Հիշեք միշտ, որ նույնիսկ եթե արդեն վատ զարգացումներ են սկսվել եւ թշնամու ճանկերում եք, հանգիստ կարող եք դիմել իրավապահներին եւ ոչ մի պատասխանատվություն ձեզ չի հասնում նման դեպքորում։ Հակառակը, լիքը օգուտ կտաք»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...