Անկարան օգտագործում է կոշտ ուժ և հռետորաբանություն, այլ ոչ թե դիվանագիտություն. Bloomberg
Հեղինակավոր Bloomberg-ը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածագիրը նշվում է, որ Անկարան իր ազդեցությունը պահպանելու համար արտաքին քաղաքականության մեջ օգտագործում է կոշտ ուժ և կոշտ հռետորաբանություն, այլ ոչ թե դիվանագիտություն:
Հոդվածի հեղինակը նկատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բնութագրում է որպես «լավ ընկեր», կովկասյան հակամարտության ջատագովը չէ, որտեղ Թուրքիան մեծ ոգևորությամբ աջակցում է Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի: Կրեմլը Թուրքիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրակի վրա յուղ լցնելու մեջ:
Նշվում է, որ Թուրքիան միջամտում է այնտեղ, որտեղ Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի: Կովկասը ոչ միայն աշխարհագրական, այլ նաև պատմական, մշակութային, ռազմավարական և տնտեսական առումով ավելի մոտ է Ռուսաստանին, քան Սիրիան կամ Լիբիան:
Նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով քննադատել է Էրդողանին՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում Թուրքիայի միջամտության համար, ընդլայնել է իր բողոքի շարքը՝ Միջերկրական ծովի արևելքում և Կովկասում Թուրքիայի գործողությունների համար:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել