Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia
Ադրբեջանական ու թուրքական հիստերիան հասել է իր գագաթնակետին ռազմաճակատում տեղի ունեցած դեպքերի պատճառով, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների (թալիշներ, ավարներ և լեզգիներ) դժգոհությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է skynewsarabia-ն՝ ավելացնելով, որ դրան են գումարվում նաև Ադրբեջանի մեծաթիվ մարդկային կորուստները՝ չնայած լոգիստիկ, քաղաքական և բժշկական, ինպես նաև վարձկանների ու ահաբեկիչների տեսքով օգնության ստացումը Թուրքիայից, Վրաստանից, Պակիստանից, Աֆղանստանից:
«Դա Ադրբեջանի ղեկավարությանը գցում է բարդ իրավիճակի մեջ հայրենական և միջազգային հանրության առաջ: Եվ սա նրան ստիպեց քաղաքական նպատակներին հասնելու համար փոխել ռազմավարությունը՝ Արցախի վրա հարձակման «լեգիտիմության» չափաբաժինն ավելացնելով, եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծելով», - նշում է լրատվամիջոցը:
Լրատվամիջոցը գրում է, որ հարձակվելով եկեղեցու վրա՝ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, փորձում են տարածքային հակամարտության պատրվակով այն վերածել կրոնականի՝ ջիհադիստների մասշտաբով՝ ավելի շատ ծայրահեղականների ու ահաբեկիչների ներգրավելու համար:
Ըստ լրատվամիջոցի՝ այս քայլով Ադրեջանը երկու նպատակի է ուզում հասնել՝ դուրս գալ ներքին փակուղուց և կրոնական տեսանկյունից իրավական հիմքեր ստեղծել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին ջիհադի շուրջ համախմբելու համար:
Կայքը նշում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ելք չունեն այս փակուղում, բացի ռազմի դաշտում նոր իրականություն ստեղծելուց և տեղում նոր հաջողությունների հասնելուց՝ ահաբեկիչների ու ջիհադիստների օգնությամբ, քանի որ իր բանակը չկարողացավ դա անել: Եվ եթե Ադրբեջանը չկարողանա զգալի հաջողությունների հասնել, ապա չի կարողանա նստել բանակցությունների սեղանի շուրջ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել