Ադրբեջանում փաստացի տեղակայվելու են ՆԱՏՕ-ի զորքերը. ԱԺ պատգամավոր
Որպես Հայաստան-Եգիպտոս միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, քիչ առաջ հանդիպեցի Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկի հետ։
Կրկին անգամ դեսպանին ներկայացրեցի ադրբեջանա-թրքական տանդեմի սանձազերծած պատերազմի հումանիտար ատեղը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ուղղակի մասնակցությունն այս աղետալի պատերազմին, ինչպես նաեւ՝ Թուրքիայի փոխնախագահի երեկ արված հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է զինուժ ուղարկել Ադրբեջան, այսինքն՝ անմիջականորեն ներգրավվել պատերազմական գործողություններին։
Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանում փաստացի տեղակայվելու են ՆԱՏՕ-ի զորքերը։
Ներկայացրեցի բոլոր այն միջազգային կոնվենցիաները, որոնք կոպտորեն խախտել է ադրբեջանա-թրքական տանդեմը՝ թիրախ դարձնելով թե՛ քաղաքացիական բնակավայրերը, թե՛ քաղաքացիական անձանց՝ երեխաների, կանանց, տարեցների եւ թե՛ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործման փաստերը։
Փոխանցեցի նաեւ հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կատարած վայրագությունները, ինչը փաստում է այդ տանդեմի կատարած ռազմական հանցագործությունները։
Մտահոգությունս հստակ էր՝ եթե միջազային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի։
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...