Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև. Լուսինե Պարոնյան
Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդությունների դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը։
«Ամեն օր շուրջ 500 դեպքով ավել դեպք է գրանցվում նախորդ օրվա համեմատ։ Սա, իհարկե, մեր բոլորի վարքագծի հետևանքն է։ Դրա հետևանքով առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև, և տեղ չունենանք ծանր հիվանդների հոսպիտալացնելու համար։ Գիտեք, որ անընդհատ ընդլայնվում են ռեսուրսները, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում։ Այսօր շուրջ 2000 հազար հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցներում են բուժվում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ կարիք կա մարդկանց հոսպտիալացնելու, սակայն սպասում ենք, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում»,- ասաց Պարոնյանը` կոչ անելով քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...