Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ահաբեկիչների ներկայությունը. Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շրջանում ահաբեկչական խմբավորումների անդամների ներկայության շուրջ: Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի հանդուրժի իր սահմաններում նրանց ներկայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-՝ հղում անելով Tasnim-ին:
«Դա ոչ մեկի շահերից չի բխում»,-ասել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին լրագրողների հարցին:
Նրա խոսքով՝ այսօր [ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները] սահմանամերձ շրջաններում չեն, սակայն նրանց ներկայությունը մեծապես հավանական է Իրանի սահմանեի մոտակայքում, եւ Թեհրանը իր հատուկ մտահոգությունն է հայտնել հակամարտության կողմերին այդ առնչությամբ: «Բանակցությունների ընթացքում մենք հայտնել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Ռուսաստանին եւ Թուրքիային, որ Իրանը դա չի հանդուրժի»,-հավելել է ԱԳ նախարարը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին