Քրդական աշխատավորական կուսակցությունը ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը
Իրաքյան Քուրդիստանի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն ՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը, որով չվերամշակված նավթը տարածաշրջանից տեղափոխվում էր Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Parstoday»-ը, ՔԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ապստամբները պայթեցրել են Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք թաղամասով անցնող նավթատարը:
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հարձակումից հետո իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին եւ դատապարտել է Թուրքիայի տարածքով տարածաշրջանից նավթի արտահանման կասեցումը:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հարավային Մուսանա նահանգում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, 25-ը վիրավորվել:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին