ԿԽՄԿ-ն պատրաստակամ է գերիների փոխանակման հարցով. ժամկետները կախված են կողմերի համաձայնություններից
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կսկսվի գործընթացը՝ Ամատունին պատասխանել է՝ իրենք չեն կարող ասել:
«Պատրաստակամությունը կա, կողմերը տեղյակ են, ամեն ինչ կախված է համաձայնություններից, որոնք ձեռք կբերվեն այս հարցով: Կողմերը նաև պետք է մեզ դիմեն այս հարցով»,-ասաց նա:
Ամատունու վստահեցմամբ՝ ԿԽՄԿ-ն այս ողջ ընթացքում երկկողմանի կարգավիճակով կապի, քննարկումների մեջ է եղել, կոմիտեի պատրաստակամության մասին կողմերը քաջատեղյակ են:
Սեպտեմբերի 27-ից սկսած ԿԽՄԿ-ն ամեն օր պատրաստակամություն է հայտնել:
«Քանի որ մենք միջնորդ ենք, քաղաքական որոշումների մեջ ներգրավված չենք: Իհարկե, մեր որոշումների զգալի մասը կողմերի ձեռքերում է: Մենք, որպես մարդասիրական չեզոք կազմակերպություն, այստեղ ենք, որ օգնենք, որ դա կատարվի մարդասիրական ստանդարտներով, որ հիշեցնենք՝ դա պարտավորություն է:
Բնականաբար, քաղաքական որոշումների ժամկետները և այլն համաձայնեցվում են կողմերի նախաձեռնությամբ, սակայն մեր մասնակցությամբ՝ որպես միջնորդ, եթե տվյալ պարագայում դա նույնպես լինի մեր միջնորդությամբ»,-ասել է Ամատունին ու վստահեցրեց, որ կողմերի հետ մշտապես կապերի մեջ են՝ տարբեր հարցերով:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...