Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան
Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը
Հասարակություն

Վանեցյանի ու Փաշինյանի տարաձայնություններից մեկն էլ ԼՂ հակամարտության հետ էր կապված․ ԱԱԾ նախկին տնօրենը մանրամասնում է

Ինձ համար Արցախի հարցում նման զարգացումը ցավոք սպասելի էր: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ցավոք սրտի մենք չկարողացանք կանխել այս արհավիրքը: Սա մեր Երրորդ հանրապետության ամենաամոթալի էջերից մեկն էր, ամենացավալի էջերից մեկը: Դրա միակ պատասխանատուն եւ մեղավորը այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է: Նրանք վերջին 2,5 տարիներին, կարծում եմ՝ արտաքին ուժերի ազդեցության ներքո իրականացրին այն ծրագիրը, որն ավարտվեց այս ամոթալի հայտարարության ստորագրումով: Մեր զինված ուժերը կենացժ-մահու կռիվ տվեցին, ունեցանք մեծ կորուստներ: Մինչեւ վերջին պահը պետական քարոզչամեքենան խաբում էր, թե հաղթում ենք, հաղթելու ենք, իսկ ովքեր ուզում էին ներկայացնել ճշմարտությունը, միանգամից դասվում էին դավաճանների դասին»,-ասաց նա:

Վանեցյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը քրոնիկ ստախոս է եւ խաբում է ցանկացած առիթով, հետո սկսում է արդարանալ, բացատրել, կամ փորձում է իր ստերը հիմնավորել. «Առաջիկա մեկ տարվա ընթացքում հույս ունեի, որ կկարողանամ կանխել այդ վտանգավոր զարգացումները, այդ ստի տարածումը, բայց ԱԱԾ տնօրենը չէր կարող անել քաղաքական հայտարարություններ, որոնք տարբերվում են երկրի ղեկավարի հայտարարություններից ևւ ես որոշում կայացրեցի ներկայացնել հրաժարականի դիմում ևւ «կանգ առ»-ի կոչ արեցի, ինչը նրանց դուր չեկավ ևւ դրանից հետո ինձ փորձեցին կապել տարբեր պատմությունների հետ, սկսվեց վարկաբեկման արշավ իմ անձի նկատմամբ»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը համոզված է, որ իր անձը վարկաբեկելու գործընթացը անձամբ ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարականներ տալով, թե ֆեյսբուքում ինչ ստեր պետք  է տարածվեն։

«Ֆեյսբուքի կեղծ տեղեկությունների արդյունքում մենք այսօր այս ծանր իրավիճակի առաջ կանգնեցինք»,- նկատեց Արթուր Վանեցյանը։

Լրագրողը հետաքրքրվեց, թե այս օրերին լայնորեն քննարկվում է հարցը, թե հասարակությո՞ւնը բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, թե՞ ինչ-որ արտաքին ուժեր, ԱԱԾ նախկին տնօրենն արձագանքեց․

«Ձեր նշված երկու հանգամանքները համընկան, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը հայտնվեց իշխանության ղեկին։ Նա բացառիկ հնարավորություն ուներ համախմբելու մեր հասարակությանը, հզորացնելու մեր երկիրը, ևւ կառուցելու բոլորիս երազանքի Հայաստանը, սակայն նա լրիվ հակառական արեց, մենք ունեցանք պառակտված հասարակություն, ունեցանք քայքայված տնտեսություն, ունեցանք կորցրած հայրենքի մի հատված ևւ ունեցանք հասարակություն, որը հիվանդ է, նա ապրում է ֆեյսբուքյան իրականության մեջ»։

Մեկ այլ հարցին, թե տեսակտներ կան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հենց նման լուծման համար էին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց, թե կոնկրետ փաստեր չունի ևւ չի կարող որևւէ մեկին նման ծանր մեղադրանք առաջադրել։

«Բայց ստացված տեղեկությունների վերլուծությունը  հիմք է տալիս ենթադրելու, որ այո, նա ի սկզբանե ունեցել է նման ծրագիր»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի հետ Արթուր Վանեցյանի ունեցած տարաձայնությունների պատճառներից մեկն էլ հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ էր կապված, իսկ մնացյալ պատճառները հետևւյալն էին․

«Հիմնական տարաձայնությունը իմ հրաժարականի տեքստում գրված էր՝ առաջնայինը երկրորդայինից չտարբերելը, հախուռն որոշումներ կայացնելը, պետականության հետ որևւէ աղերս չունենալը»,- նշեց նա։

Հարցին, թե ճի՞շտ է, որ նա ֆեյսբուքյան նամակների միջոցով էր հրահանգներ  տալիս պաշտոնյաններին, Վանեցյանը դրական արձագանքեց, ապա հավելեց․

«Նա անգամ իր ֆեյսբուքյան գրառումներով հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին հարուցել այս կամ այն անձի դեմ քրեական գործ։ Երեկ իր ֆեյսբուքյան էջում էլի հանձնարարություն էր տվել հարուցել քրեական գործ, ձերբակալել, չգիտեմ, թե ում էր ձերբակալում»։

Արթուր Վանեցյանը տեղեկություններ ունի, որ սոցցանցերում հայտնի դարձած ֆեյքային ֆաբրիկայի աշխատակիցների մեջ տեղի ունեցածից հետո հիասթափություն է եղել ևւ իրենք իրենց խաբված են զգացել։

«Հասկացել են, որ իրենց մասնակցությամբ մենք կորցրել ենք մեր հայրենիքի՝ Արցախի զգալի մասը»,- նկատեց նա։