Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Արցախի հողերը հանձնած դավաճան Նիկոլ Փաշինյանը փորձում է կեղտոտ մանիպուլացիաների միջոցով պատասխանատվությունն այլոց վրա բարդել

Երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն առ այն, որ հողերի հանձնման պայմանավորվածությունը դավաճանություն է, կարծես թե չափազանց ցավոտ է եղել Նիկոլ Փաշինյանի համար: Իրականությունն այո երբեմն ցավոտ է լինում:
Գագիկ Ծառուկյանն ասաց նաև, որ սեպտեմբերի 28-ին, այսինքն պատերազմի հենց հաջորդ օրը, ՌԴ-ից առաջարկ է եղել կանգնեցնել այդ արհավիրքը՝ ռուս խաղաղապահ զորքերի տեղակայման պայմանով, որն այսօր, արդեն 45 օր դաժան պատերազմից հետո, նոր իրագործվել է, քանի որ դավաճան «վարչապետն» այն ժամանակ մերժել էր այդ առաջարկը: Վարչապետի մամուլի խոսնակը, ավելորդ շտապողականություն դրսևորելով, «փնթի» արդարացում մտածեց և աղավաղելով Գագիկ Ծառուկյանի խոսքը, թե իբր Ծառուկյանը ասել է հոկտեմբերի 28, ներկայացրեց երկու փաստ, որ Նիկոլ Փաշինյանը, դեռևս հոկտեմբերի 22-ի իր հարցազրույցներից մեկում արդեն իսկ համաձայնություն է տվել ռուս խաղաղապահների տեղակայմանը և ըստ այդմ էլ հոկտեմբերի 28-ին չէր կարող մերժած լիներ: Վարչապետի մամուլի խոսնակն ակնհայտորեն ստում է կրկնում ենք, Ծառուկյանը սեպտեմեբրի 28-ի մասին էր խոսում, պատերազմի հենց հաջորդ օրվա, սա հասկացանք, բայց որ այդ էժան սուտը փորձում է նաև ծաղկեցնել երկրի թիվ 1 դավաճան Նիկոլ Փաշինյանը, որին արդեն վարչապետ անվանելը ճոխություն կլինի, դա ևս սպասելի էր, քանզի թերթի խմբագրի մակարդակից այդպես էլ երկրի ղեկավար չդարձած ձախողակը, մանիպուլացիայի ու մարդկանց ապակողմնորոշելու վարպետ է: Բայց այս անգամ չի ստացվելու...
Նիկոլ Փաշինայնը քիչ առաջ իր լայվում կասկածի տակ դրեց այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը կամավորական ջոկատներ է կազմել և ուղարկել առաջնագիծ, կասկածի տակ դրեց Գագիկ Ծառուկյանի նյութական աջակցությունը բանակին և այլն:
Կից գրառմանը ներկայացնում եմ մի քանի լուսանկար, որտեղ ԲՀԿ կամավորական ջոկատները կազմավորվել են, անցել համապատասխան զորավարժանքներ և մեկնել առաջնագիծ: Ի դեպ, այդ ամենից քաջ տեղյակ է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և եթե կասկածներ ունի Նիկոլ Փաշինյանը, կարող է զանգել և հարցնել, թե ԲՀԿ կամավորականների ջոկատներն ինչ հաճախականությամբ և կոնկրետ որ մարտական դիրքերում են իրականացրել մարտական ծառայություն:
Բացի դա, պատերազմի հենց առաջին իսկ օրվանից, առաջնագծի ամենաթեժ կետերում են եղել նաև ԲՀԿ պատգամավորներ Հրանտ Մադաթյանն ու Արայիկ Աղաբաբյանը, ովքեր իրենց ջոկատների հետ, լեգենդար «Սև Հովազ» ջոկատի հրամանատար լուսահոգի Ռուստամ Գասպարյանի հետ միասին պաշտպանել են հայրենիքը: ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանը, ով կամավորական ջոկատի հետ միասին մեկնել էր առաջնագիծ:
Սա կոնկրետ փաստրեով, հիմա ըստ էության...
Ինչ է անում հիմա Նիկոլ Փաշինյանը. իրեն հատուկ պոպուլիզմի, սրա-նրա վրա մեղքը բարդելու արդեն իսկ հայտնի մեթոդներով, փորձում է մեղավորներ փնտրել, որպեսզի արդարացի իր դավաճանական քայլը: Մինչդեռ կրկնում ենք, ինչպես հայտարարեց Գագիկ Ծառուկյանը, պատերազմի հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ՌԴ-ից առաջարկ էր ստացվել՝ խաղաղապահների տեղակայմամբ պատերազմը կանգնացնելու պայմանով, ինչը Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժել է: Դե պարզ պատճառներով, Նիկոլ Փաշինյանն այսպես ասած սիրախաղի մեջ էր նաև արևմուտքի՝ մեր պետության համար խորթ ուժերի հետ և միանշանակ չէր ցանկանում մեր դարավոր ռազմաքաղաքական գործընկեր ՌԴ-ի հետ խորացնել կապերն ու փրկել զինվորների կյանքներն ու Արցախի հողերը: Նրա համար իր անձնական ամբիցիաներն ավելի կարևոր էին, քան զինվորի և պետության անվտանգության հարցերը:
Հիմա այսքանից հետո, անկախ ամեն ինչից, պարտված, դավաճան Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի Հայաստանի ղեկավար: կառավարումը տապալած թիմը, պետք է հեռանա, կարող և առողջ ուժեր են պետք, որպեսզի կարողանանք դիմագրավել արդեն իսկ ծանր կացության մեջ լինելով հանդերձ, նոր մարտահրավերներին: Անկասկած Նիկոլ Փաշինյանի և իր ապաշնորհ թիմի հետ այդ ամենը իրականացնելը ֆանտազիայի ժանրից է և եթե չենք ուզում էլ ավելի ծանր ու անդառնալի հետևանքների ականտես դառնալ, ապա րոպե առաջ պետք է պահանջել «վարչապետ» Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականը: