Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան
Իրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան
Հասարակություն

Հայ ժողովուրդը պարտվել է, եւ դրա պատասխանատվությունը պետք է կրեն այսօրվա իշխանությունները

Հարցազրույց Արցախի հերոս, գեներալ գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

- Ինչպե՞ս եք վերաբերվում ստորագրված փաստաթղթին, որով Արցախի յոթ շրջանները, գումարած՝ Հադրութը եւ Շուշին հանձնում ենք Ադրբեջանին։

- Նախեւառաջ, որքան, որ ես տեղյակ եմ, ճարահատյալ վիճակում պատերազմը կանգնեցնելու համար ստորագրված փաստաթուղթ է, բայց հայ ժողովրդի եւ Արցախի ժողովրդի համար, իմ տեսանկյունից, շատ վատ փաստաթուղթ է։ Կարծում եմ, որ ՊՆ-ի, ԱԳՆ-ի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարությունն ասացին, որ իրենք կողմնակից են եղել այնպես անել, որ դադարեցնեն մարտական գործողությունները։ Այդ պահին մարտական գործողությունները դադարեցնելը ճիշտ էր, բայց փաստաթուղթը ինչպես է քննարկվել, ինչպես է ընդունվել, ես դրա մասին տեղյակ չեմ։ Բայց մեզ համար դա վատ փաստաթուղթ է։

- Դուք կարծում եք, որ մենք ռեսուրս չունեի՞նք, մեր բանակն այլեւս անզո՞ր էր դիմակայել, շարունակել պայքարը։

- Ես կարծում եմ, որ մեր բանակը միշտ էլ հնարավորություն ունի վերախմբավորում կատարելու, պայքարելու, բայց այդ պահի համար, նորից եմ կրկնում, պատերազմը կանգնեցնելը ճիշտ էր։ Հավելեմ նաեւ հետեւյալը, որ ոչ միայն այդ պահի համար, սկսած սեպտեմբերի 30-ից՝ դիվանագիտական կորպուսը պետք է ամեն ինչ աներ պատերազմը կանգնեցնելու համար։

- Ժողովուրդը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ասում են՝ նա դավաճանեց հայրենիքին ու ժողովրդին, Փաշինյանն ասում է, որ այլ անձինք են դավաճանել, բանակի ներսից են դավաճաններ եղել, թուլացրել են բանակը, որ չպայքարի։ Ի՞նչ կասեք այս մասով։

- Ուրեմն ես բանակի ներսում, որքան որ առնչվել եմ, որեւիցե մի դավաճանի չեմ հանդիպել։ Ընդ որում, եթե խոսքը նաեւ Շուշիի մասին է, այնտեղ դավաճաններ պետք չէ փնտրել։ Շուշիում մարտական գործողություններն ընթացել են վերջին ժամանակահատվածում ծավալված գործողություններին հընթացս, եւ մեր զորքը պայքարել է, կռվել է մինչեւ վերջ, պարզապես հակառակորդի քանակական առավելությունը, նաեւ նրա՝ օդի առավելությունը, ԱԹՍ-ների առավելությունը հնարավորություն է տվել, որ իրենք այդ բարձր, կտրտված եւ լեռնաանտառային պայմաններում մեր դիրքերի արանքով թիկունք անցնեն եւ Շուշին գրավեն։ Բայց մեր զորքը պայքարել է մինչեւ վերջ։ Իսկ ինչ վերաբերում է մյուս դավաճանական․․․․ ասեմ հետեւյալը՝ ես չէի ուզենա հավատալ, որ որեւիցե մի ժամանակահատվածում մեր երկրի որեւիցե մի ղեկավար կարող է լինել դավաճան։ Փաստաթուղթը երեւի ճարահատյալ վիճակում է ստորագրել։ Բայց եթե կա դավաճանական ինչ-որ հենք, ապա դրա որոշողը ես չեմ՝ կան պատկան մարմիններ․ իրավական հենքը թող որոշի իրավական ոլորտը, մնացածն էլ ժողովուրդը պետք է որոշի։

- Քաղաքական ուժերը եւ ժողովուրդը այսօր պահանջում են վարչապետի հրաժարականը, երեկ այդ պահանջին միացավ նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հնարավո՞ր է՝ Դուք էլ միանաք այդ պահանջին։

- Ես ինքս կորոշեմ, թե ինչով զբաղվեմ։ Բայց այն, որ այս վիճակի համար պատասխանատվություն են կրում ՀՀ իշխանությունները, ՀՀ քաղաքական ղեկավարությունը, դա միանշանակ է։ Մեղավորներ մեր պատմության ընթացքում շատ-շատերին կարող ենք հետադարձ հայացքով փնտրել։ Բայց պահի, կառավարման ոլորտի, կառավարման համակարգի պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը։

- Վարչապետը շարունակ ասում է, որ նախկինները տարիներ շարունակ թալանել են երկիրը, չեն զինել բանակը, եթե ժամանակին պատշաճ զինեին, այսօր զինվորը զենք կունենար կռվելու։ Դուք՝ որպես նախկինների օրոք երկարամյա պաշտպանության նախարար, ի՞նչ կասեք։

- Այդ հարցերը կարող եք ուղղել իրենց, բոլոր ժամանակահատվածներում էլ պաշտպանության նախարարությունը եւ մեր բանակը հնարավորության շրջանակներում զինվել է, որքան կարողացել են, զինվել են։ Այդ հարցերը ուղղեք իրենց։ Շատ բաներ նախկինում ես էլ եմ մերժել, 2016 թվականից ուղիղ 4 տարի է անցել, բայց էդ հարցերը նորից ինձ եք ուղղում։

- Ձեր կարծիքով՝ դեռ հնարավո՞ր է այդ վատ փաստաթղթում ինչ-որ բան փոխել մեր օգտին, հնարավո՞ր է շտկել իրավիճակը։

- Այս իրավիճակում չափազանց կարեւոր է մեր պետության եւ Արցախի պետության՝ չափից ավելի պլանավորած, ճշգրիտ հաշվարկված եւ կազմակերպված աշխատանքները, որի շրջանակներում է նաեւ դիվանագիտական գործը, բանակցությունները։ Երբեք ուշ չէ բանակցություններ վարել եւ ճշգրտել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հայ ժողովրդին։ Այդ հարցերը պետք է ուղղել ռազմադիվանագիտական կորպուսին։ Բայց այն, որ այս մարտական գործողություններում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը պարտվել է, դրա պատասխանատվությունը պետք է կրեն այսօրվա իշխանությունները, դա միանշանակ է, եւ իրենք էլ պետք է փորձեն տակից դուրս գալ։

- Վարչապետն ասում էր՝ Արթուր Վանեցյանն իր ջոկատով, թողել փախել է դիրքերից, չի կռվել, դրա համար Շուշին հանձնեցինք, ասում է՝ եթե Ծառուկյանն իր ջոկատով մեկներ Շուշի, մենք կհաղթեինք։ Դուք ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս Ծառուկյանից ու Վանեցյանից էր կախված Շուշիում մեր հաղթանակը, Դուք այնտեղ կռվել եք։

- Ուրեմն, էդ հարցերն ուղղեք այն մարդուն, որը որ ասում է։ Ես գիտեմ, որ այնտեղ կռվել է բանակը եւ մնացած բոլոր ստորաբաժանումները, կամավորականները կամ զորահավաքային ռեսուրսները եղել են բանակի կազմում։ Ես շատ բաներ գիտեմ, բայց շատ բաներ գաղտնիություն են պարունակում, այս պահին չեմ ուզում պատասխանել։

- Մեզ տեղեկություններ են հասնում, որ Արցախի գեներալները բազմիցս առաջարկել են օգտագործել իրենց փորձը, գիտելիքները, բայց նրանց քաղաքական պատճառներով արգելել են մտնել անգամ գլխավոր շտաբին։

- Ուրեմն ես ուզում եմ Ձեզ ասել հետեւյալը․ կա պետություն, կա պետական կառավարում, կա բանակ եւ կա բանակի ղեկավարություն, որոնք էլ որ պետք է զբաղվեն այն խնդիրներով, որոնք դրված էին Հայաստանի, Արցախի եւ հայկական բանակի առջեւ։ Յուրաքանչյուր ոք դրանից դուրս՝ տարածքային կառավարում կլինի, աշխարհազորի ձեւավորում, կամ ապահովում, ինժեներական աշխատանքներ, որքան որ կարողացել է, ինքնուրույն կամ տարբեր փուլերում հանձնարարություններով կատարել է։ Ուստի, այդ բոլոր հարցերը պետք է ուղղել այն անձանց, ում մասին Դուք խոսում եք։ Ես բոլորին հարգում եմ, բոլորն էլ իմ մարտական ընկերներն են, ես՝ ինքս, որոշ ժամանակ՝ մի քանի օր եղել եմ բանակում, տեսել եմ, որ բանակի ղեկավարությունը այդ պահի դրությամբ ղեկավարում է, այնուհետեւ եղել եմ Արցախի նախագահի մոտ եւ խորհուրդներ եմ տվել մի քանի ուղղություններով՝ ռազմական դրության ժամանակ պետությունը խաղաղ պայմաններից պատերազմական վիճակի փոխադրելու, աշխարհազորի ձեւավորման, զորահավաքային խնդիրների իրականացման, նոր ստորաբաժանումների ձեւավորման, պետության խորքում ինժեներական աշխատանքների, ենթակառույցների ուղղությամբ։ Եվ այնտեղ, որտեղ որ երկրի նախագահը հանձնարարություններ է տվել՝ լինել, ես գնացել եւ կատարել եմ։