«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումների գործընթացում ոչ իրավաչափ գործողությունների իրականացումը
Իշխանության յուրացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով նախօրեին ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումների գործընթացում ոչ իրավաչափ գործողությունների իրականացումը: Քաղաքական ընդդիմախոսներին շինծու մեղադրանքներով, իրական փաստեր չպարունակող քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու գործընթացը նախաձեռնողներն ու իրականացնողները պետք է խստագույնս պատժվեն: Այսօր, ժամը 16.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Հուսով ենք, որ դատարանը ձեռնպահ կմնա քաղաքական հաշվեհարդար իրականացնելու իջեցված հրամանն իրականցնելու անպատվաբեր առաքելությունը կյանքի կոչելուց:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին