Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան «2016 թվականի համեմատ մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները կրկնապատկվել են». Տիգրան Ավինյան Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Ալիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմանները Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում է

Միջադեպ Մառնելիում` հայի և հաղթանակը նշող ադրբեջանցիների մասնակցությամբ

Նոյեմբերի 10-ի երեկոյան, Քվեմո Քարթլիի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիի մուտքի մոտ՝ նորաբաց այգում, ադրբեջանցիները մեծ շուքով նշում էին Շուշիի «ազատագրումն» ու Ղարաբաղի «վերադարձը»:

«Ախալքալաքից էինք վերադառնում. արդեն մութն ընկնում էր, երբ հասանք Մառնեուլիի մոտ: Այդտեղ բազմաթիվ մարդիկ կային, հրավառություն էր, ինչ-որ բան էին նշում», — պատմում է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի բնակիչ Արթուր Սարգսյանը՝ նշելով, որ Ախալքալաք են գնացել նոյեմբերի 9-ին, այդ ժամանակ շրջանում դեռ խաղաղ էր:

Ինչպես «Ալիք մեդիային» պատմում է Արթուր Սարգսյանը՝ հավաքվածները ոչ միայն այգու մեջ էին, այլ նաև ճանապարհի մի մասն էին փակել և տարածքում հսկում էր ոստիկանությունը:

«Ոստիկանները հերթով թողնում էին մեքենաները, երբ հերթը հասավ ինձ (իմ մեքենան հայկական պետհամարանիշներ ունի) ճանապարհի մոտ հավաքված ադրբեջանցիների մի խումբ՝ դրոշներով և Հայաստանի հետ կապված ինչ-որ բաներ գոռալով եկան դեպի մեզ: Ինձ մոտ կանգնած ոստիկանը հրահանգեց փակեմ մեքենայիս պատուհանները և առանց արձագանքելու առաջ շարժվեմ», — պատմում է Արթուրը:

Արթուրի հետ է եղել նաև Չանախչի գյուղի բնակիչ Սամվել Ավետիսյանը, որը, «Ալիքի» հետ զրույցում պատմում է․

«400-500 մարդ կար հավաքված, երբ տեսան մեր մեքենան, մի խումբ գալիս էր դեպի մեզ։ Մենք անցանք, թեև մտածում էինք, որ ճանապարհին էլի նման դեպք կարող է լինել։ Մառնեուլիից ավելի քան 10 կմ անցնելով՝ հասանք Շուլավերիի ոստիկանական բաժանմունքի մոտ։ Ներս մտանք, պատմեցինք իրավիճակը, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ գնանք, Սադախլոյի բաժանմունքից մեզ կդիմավորեն», — պատմում է Սամվելը, հավելում՝ Սադախլոյի մոտ իրենց դիմավորել են ոստիկանները, ճանապարհել դեպի հայաբնակ գյուղեր։

Արթուր Սարգսյանն ասում է՝ տարիներ շարունակ համատեղ և խաղաղ ապրում են շրջանում և անընդունելի է որևէ սադրանք: «Հասկանալով իրավիճակը մենք լռում ենք, մենք այստեղ փոքրամասնություն ենք, մեր բոլոր գործերը կապված են շրջկենտրոնի հետ, որտեղ հասնելու համար մենք անցնում ենք ադրբեջանաբնակ գյուղերով», — հավելում է Արթուր Սարգսյանը:

Հավելենք՝ սա միակ միջադեպը չէ, որ գրանցվել է Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում: Նշված շրջաններում բնակվում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ:

aliq.ge