Ովքեր են վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տված պաշտոնյաները. Tert.am
Նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից զինադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տեղի ունեցան մեկ տասնյակից ավելի պաշտոնանկություններ, և այդ պաշտոնյաներից 4-ն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ էին: Այս մասին գրում է Tert.am-ը:
«Իմ քայլը» խմբակցության անդամներ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Լուսինե Բադալյանը նշեցին, որ դուրս են գալիս խմբակցությունից, բայց կգործեն որպես անկախ պատգամավորներ, մինչդեռ պատգամավոր Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց, որ դնում է պատգամավորական մանդատն` ընդգծելով, որ որոշումը կայացրել է վաղուց, ինչը պատերազմի պատճառով հետաձգվել էր:
Նշենք, որ Գայանե Աբրահամյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարակ Սիսեռյանը իրենց հրաժարականի մասին ֆեյսբուքում գրառում արեցին Նիկոլ Փաշինյանի`կեսգիշերն անց արված գրառումից հետո, որում, դիմելով զինծառայողներին, վարչապետը նշում էր, թե պետք է «վերջնականապես լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը»:
Պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրին նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, Արա Այվազյանը, Արտակ Ապիտոնյանը, ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Մանդատը վայր դրեց նաև Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` նոյեմբերի 8-ին, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ԱԱԾ պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, որից հետո հրաժարական ներկայացրեց ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանը, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը, վարչապետի աշխատակազմի աշխատակից Տաթևիկ Սողոյանը, ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակի վարչության պետ Աշխեն Բեգլարյանը, Շրջակա միջավայրի նախարարաի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը:
Պաշտոնից ազատման դիմումներ ներկայացվեցին նաև Արցախի Հանրապետությունից:
Զինադադարի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ի առավոտյան, Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ դադարեցնում է Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի լիազորությունները` հրաժարվելով նաև «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Արցախից հրաժարականի դիմում ներկայացրեց նաև Արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, իսկ երեկ իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը»,-գրում է լրատվամիջոցը:
Շարունակությունն այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...