Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Որ դեպքում է Հայաստանի վարչապետի թեկնածուն առաջադրվելու դրսից՝ ըստ Սարհատ Պետրոսյանի

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միանշանանկ է, որ իշխանությունն այդպես էլ չի հասկանում ինչի մեջ է խրվել եւ անհույս դիմադրում է։ Եթե ելնենք այն տրամաբանությունից, որ բոլորը (բացառությամբ իշխանության որոշ ներկայացուցիչներ ու տարբեր կողմերում գտնվող այլ վտանգավոր խմբեր) ցանկանում են առանց քաղաքացիական բախումների հասնել հանգուցալուծման, ու նաեւ հաշվի առնելով, որ միակ ակտիվ հրաժարական պահանջող միտինգներում այդպես էլ կիրիտակական զանգված չի հավաքվում, ապա մեզ որպես հասարակություն մնում է փորձել նոր խմբերի մոտ հրաժարականի պահանջի եւ դրա հետեւանքների վերաբերյալ պատկերացումները փոխել։

Այսպիսով, հոգու խորքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները որոնք դեռ ունեն նախկինների նկատմամբ վախեր (ֆոբիաներ), հրաժարականի գաղափարին համաձայնվելուց հետո հնչեցնում են նույն ստանդարտ հարցը՝ բա ո՞վ լինի Նիկոլի տեղը։

Իհարկե անուններ նշելն ամենաանշնորհակալ գործն է, հատկապես այս դեպքում, երբ ցանկացած համաձայնվող յուրօրինակ հայկական կամիկաձե է կարող է համարվել։ Սակայն ես փորձեմ ամեն դեպքում մտնել նման “վտանգավոր կածան”, մի քանի գաղափարներ շրջանառել, առանց հավակնելու, որ դրանք ամենալավ տարբերակներն են։ Ավելին չեմ կաշկանդվի անունները հնչեցնելուց հետո հայտնի մի քանի խմբերի կողմից պիտակավորվելուց, քանի որ արդեն բանը բանից անցել է ո խոշոր հաշվով այդ նույն խմբերի կարծիքների վրա թքած ունեմ։

Կարծում եմ արդեն նախանշվում է ժամանակավոր (կամ համաձայնության, կամ փրկության) կառավարությունը պաշտոնավարելու է մինչեւ արտահերթ ընտրությունները, որի ժամկետները տատանվում են 6-12 ամիսների միջակայքում։

Առաջարկում եմ հենց այս էտապում ֆիքսել, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չպետք է առաջադրվի գալիք արտահերթ ընտրություններում, ուստի իր պաշտոնավարման ընթացքը չպետք է դիտարկի իր հետագա քաղաքական կարիերայի մաս ու քարոզչական ինչ որ պրոցեսներում ներգրավվի։

Իմ կարծիքով, հաշվի առնելով ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական ծանր վիճակն ու մարտահրավերները, ժամանակավոր վարչապետի թեկնածուներն են կարող համարվել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, նախագահ Արմեն Սարգսյանը (իհարկե հետո պետք է մտածել ով է դառնալու նախագահ), նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Այս ցանկին կարող եք ավելացնել Ձեր թեկնածուն մեկնաբանության տեսքով։

Եթե մեզ այդպես էլ չի հաջողվում համաձայնության գալ այս թեկնածուների շուրջ, մեզ մնում է ձեւավորել ինչ որ մարմին, որին կվերապահվի ժամանակավոր կառավարության ձեւավորումը։ Հաշվի առնելով կուսակցությունների նկատմամբ առկա անվստահությունը կարծում եմ կարող ենք քննարկել երկու ձեւաչափ։

Առաջին ձեւաչափում 17 կուսակցություններին (կամ նրանց ակտիվ մասին) միանում են վերջին խորհրդարանական ընտրությունների մասնակցած եւ 1%-ը գերազանցած կուսակցությունները (կամ 10 ամենաշատ ձայներ հավաքածները, որի արդյունքում Քաղաքացիական որոշումն է միանում Օրինաց երկրի հետ)։ Այդ շրջանակում շատ արագ քվերակությամբ (եւ ոչ կոնսենսուսով, որ արագ լինի) որոշվում է վարչապետի թեկնածություննը (ոչ պարտադիր իր կազմից) ու արդեն որպես հանրային պահանջ ստիպում Իմ քայլին ընդունել այդ թեկնածությունը։ Եթե չեն կարողանում ինչ որ սահմանված ժամկետում ընտրել, ապա վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոններ զբաղեցնող անձինք ռոտացիոն կարգով պաշտոնավարում են մինչեւ ընտրություններ, ինտենսիվ կերպով տեղյակ պահելով միմյանց բոլոր գործընթացների մասին։

Եթե այս լուծումը շատ բարդ է թվում ու նույնիսկ այս նեղ պահին չեն միանում մեր կուսակցությունները, չնայած ես իրատեսական եմ համարում, ապա առաջարկում եմ մեկ այլ, էլ ավելին համախմբող, պարզ բայց նաեւ շատերի "վախերը չափելու" լուծում։

Որպես աննախադեպ համախմբող երեւույթ, ստեղծվում է նախկին նախագահների եւ վարչապետերին ներառող (տաս հոգանոց) խորհուրդ, որին է վերապահվում հիմնական կուսակցությունների հետ քննարկումների արդյունքում ձեւավորել նոր կառավարությունը։ Վարչապետի դեպքում համաձայնության չգալու դեպքում, կարող են կիրառել նշածս ռոտացիոն սկզբունքը։

Կարծում եմ սրանով մենք նաեւ մի կողմ կդնենք տասնամյակներով հանրային դաշտում եղած թույնը։ Իհարկե սա չի նշանակում, որ որեւէ մեկն ազատվում նախկինում գործած հանցանքներից, սակայն դա թողնում ենք նորմալ իշխանություն ունենալու լուսավոր ժամանակներին, երբ երկրի ղեկավարի իդեաֆիքսը հներին նստացնելը չի լինի՝ դրանով փորձելով իր մերկությունը ծածկել։

Այստեղ պետք է ֆիքսել մի քանի կարեւոր սկզբունքներ եւս։

  1. Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չպետք է մասնակցի որեւէ քաղաքական գործընթացի, Քաղաքացիական պայմանագրի արտահերթ ընտրություններին մասնակցության հարցը կարելի է քննարկել ժամանակավոր կառավարության աշխատանքի ընթացքում խմբակցության պահվածքի արդյունքում։
  2. Ժամանակավոր կառավարությունը պարտավոր չէ փոխել կառավարության ողջ կազմը, բայց ուժային կառույցների, ԱԳՆ, արցախցիներին աջակցելու մասով պատասխանատու մարմինների մասով աշխատանքները պետք է լինեն առաջնային։
  3. Կապիտուլացիայի եւ պատերազմի վերաբերյալ բոլոր քննող գործընթացները պետք է սկսվեն նոր ազգային ժողովի ձեւավորումից հետո։

Կարծում եմ բոլորը, այդ թվում 17 կուսակցությունները, ու նրանց չմիացած մոտ 5 կուսակցությունները, գիտակցում են, որ առանց երկխոսության հնարավոր չէ հանգուցալուծել այս խնդիրը։ Եթե առաջիկա ժամանակաշրջանում չգտնվի լուծում, ապա վարչապետի թեկնածուն առաջադրվելու է դրսից, կամ "Իմ քայլը' անելու է հերթական ոչ խելամիտ քայլը էլ ավելի մոտեցնելով մեզ քաղաքացիական բախումների՝ վերջնականապես քայքայելով մեր երկիրը։

 

Ավելին՝ այստեղ