Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Կրակն ե՞նք ընկել, որ նախկին իշխանություն ենք ունեցել. այդ թեզը շահարկելով պետք է հավերժ իշխե՞ս. Վարուժան Բաբաջանյան

Մեկ անձի հրաժարականի շուրջ հանրային աջակցություն գեներացրած գործիչը, ով իր գործունեության ընթացքում տանուլ է տվել հնարավոր ամեն ինչ, իշխանության շարունակականության հայտ է ներկայացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ, հրապարակախոս, «Փաստ» թերթի սեփականատեր Վարուժան Բաբաջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եկեք տեսնենք, թե որ առաքինությունների համար...

- Իր իշխանավարության ամբողջ ընթացքում չի իրականացրել որեւէ տնտեսական, քաղաքական, իրավական ռեֆորմ

- Սեփական ամբիցիաները բավարարելու համար ամենավերջին այլանդակություններն է գործել Սահմանադրական դատարանի նկատմամբ՝ օրենսդրորեն փորձելով կաշառել դատավորներին, բացահայտ հրահանգել է գործեր կարել այդ անձանց վրա, հաջողության չհասնելով՝ ընդունել է զազրելի, շիլաշփոթ օրենքներ եւ պարալիզացրել կառույցի աշխատանքը...

- Անհավասարակշիռ վիճակում շրջափակել է տվել դատարանների շենքերը՝ փորձելով քացու տակ գցել արդարադատությունը...

- Չի հերքել ԱԱԾ պետի հայտարարությունը, որ աչք է փակել յուրայինների ապօրինությունների վրա եւ հրահանգել է գործեր կարել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ...

- Գավառական եւ թափթփված, անհավասարակշիռ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի շուրջ ստեղծել է քաոտիկ արտաքին միջավայր, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները հասցրել աննախադեպ ցածր մակարդակի...

- Խոստովանել է, որ զրոյական կետից սկսած բանակցության արդյունքում չի կարողացել փոխել աշխարհի վերաբերմունքը Արցախյան հիմնահարցի նկատմամբ, առաջնորդվել է տեսական հնարավորությամբ եւ տանուլ է տվել Արցախյան գոյամարտը՝ հսկայական մարդկային, տարածքային, տնտեսական կորուստներով...

- Իր ողջ կառավարումը իրականացրել է նախկինների նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքի մանիպուլիացիայով, գրեթե եռամյա կառավարման արդյունքում չի իրականացրել որեւէ ակնառու գործ, բայց ցանկացած ձախողման համար գտել է մեղավորներ եւ միտինգային համոզիչ լեքսիկոնով ամեն ինչը փաթաթել նրանց վզին...

- Իր կառավարման ընթացքում չի ունեցել որեւէ շրջան, որ անհավասարակշիռ, անհեթեթ հայտարարություններ չանի եւ հետագայում արդարացումներ չորոնի, ամբողջ իշխանությունը կառուցել է հասարակությանը տարբեր բեւեռների բաժանելու եւ մանիպուլիատիվ քարոզչություն իրականացնելու վրա...

- Արցախյան գոյամարտի տարբեր փուլերի մասին տվել է ոչ հավաստի տեղեկություններ, հերքվել է ՀՀ ԱԳՆ-ի եւ ՌԴ նախագահի մակարդակով, տարիներ շարունակ բացառել է որեւէ թաքուն փաստաթղթի ստորագրում, ինչը փաստացի արել է հետագայում...

- Կադրային խայտառակ քաղաքականություն է վարել...

- Յուրայիններին տեղավորել է ամենաբարձր պաշտոնների՝ չնայած նշել է, որ ԽԾԲ-ներ չեն լինելու, նրանց առատորեն պարգեւավճարներ է բաժանել...

- Տարիներ շարունակ ժողովրդին ծառայելու պատրաստականություն քարոզած մարդիկ գոնե երկու տարի առկա աշխատավարձերով չեն աշխատել, զարգացրել երկիրը, որպեսզի համընդհանուր բարեկեցության աճի հետ աճեն նաեւ իրենց եկամուտները... Իրենք իրենց բարեկեցությունը ապահովել են էն գլխից՝ շռայլ պարգեւավճարներով...

- Ծառայողական մեքենաների ու իշխանական ճոխությունների դեմ խոսող անձը, ով խոստացել է իշխանության գալու դեպքում վերացնել պադավատապետությունը, մեծացրել է իր ու յուրայինների պադավատների ու ուղեկցող մեքենաների թիվը, չի վերացրել ծառայողական մեքենաների համակարգը, շատ արագ ադապտացվել է իշխանական ճոխություններին

- Պատերազմում խայտառակ պարտությունից հետո մեղքը փաթաթել է բոլորի վզին, վրեժի ու անհավասարակշիռ քայլերի կոչեր արել... Վրեժի մասին հայտարարությունը որեւէ կերպ մեկնաբանված չէ, մյուսները հետագայում լղոզվել են խայտառակ կերպով...

Շարքը հեկտարներով կարելի է թվարկել... Հիմա հարց՝ էլ ինչի՞ համար է նա ցանկանում շարունակել, ո՞րն է նրա լուսավոր կետը, որի շուրջ պետք է համախմբել... Այն, որ նախկինները չգա՞ն... Կրակն ե՞նք ընկել, որ նախկին իշխանություններ ենք ունեցել... Այդ թեզը շահարկելով պետք է հավերժ իշխես՝ անհավասարակշիռ, անտրամաբանական, ոտքի վրա ու սեփական ամբիցիաները բավարարող որոշումների պատճառով վերջնականապես փոշիացնելով ամեն կանգուն բա՞ն...

Մյուս կեղծ թեզը՝ ո՞վ է լինելու հաջորդը... Ինչու, մեր երկրի արգանդը չորացել է՞... Դա ինչ հարցադրում է... Ճգնաժամային կառավարության կազմումից, երկիրը կայունացնելուց հետո ում ուզեք, նրան էլ ընտրեցեք... Դուք պատրաստվում եք ղեկը թողնել մի մարդու, ով ամեն ինչ ջարդուփշուր է արել, երկիրը տարել ամենավատ սցենարներով... Ավելի վատ ո՞նց պետք է կառավարեր...

ՈՒ կրկին, եղբայրաբար հորդորում եմ, գնա...

Միգուցե դա քո ամենամեծ ծառայությունը կլինի քո գերագույն հրամանատարությամբ ավերակների վերածված երկրի համար»:

 

Ավելին՝ այստեղ