Մարտակերտցիներն անակնկալի են եկել. մեկ օր ունեն իրենց տները լքելու համար. Panorama.am
Արցախի Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի բնակիչների երեկ երեկոյան լուր են տվել՝ մեկ օր է մնացել ունեցածը տարհանելու համար։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
«Շրջանի Հովտաշեն գյուղի բնակիչ Էդգար Հովհաննիսյանը, որ այս օրերին ապաստանել էր Արտաշատում ապրող բարեկամների տանը, այս պահին շտապում է Արցախ՝ հասկանալու, թե ինչ փոխվեց «տուն վերադառնալու» ու «տներն արագ լքելու» հայտարարությունների միջև ընկած հատվածում։
«Գյուղապետը զանգել է, ասել է, տարհանում է, եկեք, ինչ ունեք, չունեք, հանեք։ Միայն Հովտաշենը չէ, նույն վիճակում են Կարմիրավանը, Նոր Մարաղան, Նոր Այգեստանը, Նոր Սեյսուլանը։ Այս շրջաններն ինչ-որ ժամանակ Աղդամին են պատկանելուց եղել, դրա համար տարհանում են, բայց մինxxչև էդ ասում էին՝ հանգիստ, հետ եկեք։ Երեկ մեր գյուղ կանայք են տեղափոխվել երեխաների հետ, որպեսզի ապրեն։ Հասել են տեղ, երեկ ժամը վեց անց կես վարչակազմից զանգել են գյուղապետին, ասել են, որ գյուղը պետք է ազատվի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իր տուն շտապող Էդգար Հովհաննիսյանը»,-գրում է լրատվամիջոցը:
Ավելին՝ այստեղ




















Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Կալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա Սողոմոնյան
Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում
Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրութ...
Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան
Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները
Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ Ենգոյան
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա ...
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ...