Դավիթը զոհվել է պատերազմի առաջին օրը, տանկ խոցելուց հետո
«Մերօրյա հերոսները». Դավիթ Բադալյան
Դավիթը ցավոք համալրեց անմահության ճանապարհը բռնած մեր Հերոսների շարքը... Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո:
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ուժերի սանձազերծած պատերազմն իրողություն է, որը հայ ժողովրդից խլեց հայրենի հողի համար մարտնչող քաջ հայորդիների:
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Դավիթ Բադալյանը Մասիս քաղաքից էր: Որոշել էր որպես նեղ մասնագիտություն ընտրել պլաստիկ վիրաբուժությունը:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը խորը ցավ է ապրում սիրելի ուսանողների մասին անցյալով խոսելիս: «Դավիթին բնութագրելու համար ոչ թե դեկան, այլ որպես դասախոս պետք է նշեմ, որ յուրահատուկ սովորող էր: Գիրքը ձեռքից չէր դնում. միշտ ուսանողի կեցվածքով, պատրաստակամ, բոլորին լսելու, օգնելու կամքով»,-ընդգծում է դեկանը:
Համակուրսեցիները ևս կարոտով են հիշում կուրսընկերոջ հետ անցկացրած օրերը: Համակուրսեցու՝ Տաթևիկ Զուռնաչյանի խոսքով՝ Դավիթը հասակակից տղաներից տարբերվում էր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ, պլանավորած քայլերով. հստակ գիտեր, թե ինչ պետք է անի բանակից վերադառնալուց հետո: «Միշտ ժամանակ էր գտնում զանգելու, երբեք չէր մոռանում խմբեցիների ու դասախոսների մասին. հարցնում էր ու բարևներ փոխանցում, նույնիսկ հիշում էր բոլորի տարեդարձները: Ձմռանը (մինչև իր բանակ գնալը) միասին ենք պարապել բոլոր քննությունները, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ընկերներով միասին պարապում էինք գրադարանում: Դավիթի ներկայությունից արդեն մեզ պաշտպանված էինք զգում, որովհետև գիտեինք, որ ցանկացած հարցում կաջակցի ու մենակ չի թողնի մեզ»,- նշում է Տաթևիկ Զուռնաչյանը՝ հավելելով, որ երբևէ չի հանդիպել տղայի, ով այդքան դաստիարակված լիներ և նվիրված ընտանիքին ու սիրելի մարդկանց:
Տաթևիկը կարոտով հիշում է, որ Դավիթը քաղցրակեր էր. «Իր բանակ գնալուց մեկ ամիս անց խմբով Դավիթի համար իր սիրելի քաղցրավենիքներից էինք ուղարկել, ինչը շատ էր ուրախացել նրան: Նա անկեղծ ու կյանքով լի անհատականություն էր»,-հիշում է ուսանողուհին՝ ընդգծելով՝ անսահման ուրախ է և հպարտ, որ իր կյանքում ունեցել է Դավիթի նման ընկեր և «մեծ» եղբայր:
Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո:
«Փամփուշտը մտել է սրտը: Ընկերները տեսել են նրան արդեն գետնին ընկած, նա հասցրել է չորս բառ ասել՝ «Մենակ եղբորս բան չլինի»,-պատմում է համակուրսեցին՝ հավելելով, որ Դավիթի եղբայրը ևս ծառայության մեջ է. երկուսն էլ եղել են առաջնագծի տարբեր մասերում:
Հավերժ փառք և խոնարհում...
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան
Առավել մանրամասն ՝ Այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց