Հայաստան համահայկական հիմնադրամը իրավունք չուներ գումարները փոխանցել պետբյուջե․ նման դեպքեր սահմանված չեն․ Սուրեն Պարսյան
Համահայկական հիմնադրամը իրավունք չուներ գումարները փոխանցել պետբյուջե։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Համահայկական հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ Հիմնադրամը կարող է ծախսեր կատարել միայն կանոնադրական նպատակների ուղղությամբ։ Իսկ Հիմնադրամի նպատակների մեջ ռազմական կամ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը փակելու դեպքեր սահմանված չեն։ Դրամական միջոցները կարող են օգտագործվել Հիմնադրամի կողմից հաստատված ծրագրերի շրջանակում։
Առհասարակ ՀՀ պետական բյուջեն իրենից ներկայացնում է մի «կաթսա», որտեղ փոխանցվող գումարների նպատակային նշանակությունը գոյություն չունի։ Հետևաբար, այդ գումարները կարող էին ծախսվել ցանկացած նպատակով, այդ թվում՝ աշխատավարձերի և պարգևավճարների համար։
Հայաստանի և Սփյուռքի կողմից հավաքագրված շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի կարիքը զգացվելու է Արցախի ենթակառուցվածքները վերականգնելիս, մասնավորապես՝ ճանապարհներ, կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, ջուր, գազ, ինտերնետային ցանց), շենքեր, շինություններ, դպրոցներ և այլ քաղաքացիական օբյեկտներ»,- գրել է Պարսյանը։
Առավել մանրամասն ՝ Այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...