Նստած է Աննա Հակոբյանը, կողքը կանգնած է Բաբայան Սամոն, ասացի ավելի լավ է դուք գնաք. Մովսես Հակոբյան
ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն անդրադարձավ տեղեկություններին, որ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հորդորել է չմիջամտել ռազմական ղեկավարության գործերին։
«Ղարաբաղում գտնվելու իմ հիմնական գործառույթը կայանում էր նրանում, որպեսզի բացառեի ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ և հրամանատարի գործունեությանը միջամտել։ Իմ հիմնական գործառույթը դա էր։ Եվ առաջին օրվանից ամեն ինչ արել եմ, որ այնտեղ մարդ չմտնի։ Ամբողջությամբ չի հաջողվել ինձ։ Ընդ որում, երկրի ղեկավարը 5-րդ օրը զանգել է բանակի հրամանատարին։ Ասեմ, որ դա առաջին զանգն էր, մինչև այդ չէր զանգել։ Հիմա վերադառնամ հարցին, թե ինչ է եղել տիկին Աննայի հետ։ Քանի որ արգելված է եղել կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ, տեսել եմ՝ նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները։ Եվ կողքը կանգնած է Բաբայան Սամոն։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի միջամտություն էլ չէր տալիս, ընդամենը դիտարկում էր՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի տիկին Աննային, ասացի՝ այսպիսի տեսարժան բաներ չեն լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող են նաև հայհոյել։ Ասաց՝ լավ, մի 20 րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան, եկա պաշտպանության նախարարի մոտ, ոգևորված գալիս եմ նախարարի մոտ, ինձ հրամայում են՝ դուք այլևս չպիտի գնաք այնտեղ։ Ասում եմ՝ պատճառն ինչ է, ասում է՝ չգիտեմ։ Ո՞վ է ասում, ասում է՝ վարչապետը։ Ասում եմ՝ ինչո՞ւ եք ինձ արգելում գնալ այնտեղ, պատճառը հիմնավորեք։ Ես վարչապետին գրել եմ՝ ուղարկեք ինձ Արցախ, սիրտս պայթում է։ Նամակս չի էլ բացել»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Նա նշեց, որ զանգել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, քանի որ վարչապետն Արցախում էր, ասել է՝ թող վարչապետն իր նամակը կարդա։ «Ասացի՝ պարոն նախագահ, վարչապետը ձեզ մոտ է, թող նամակս կարդա, որ ինձ հետ ուղարկի Արցախ։ Զանգեց, ասաց՝ վաղը Ձեզ կընդունի, հետո կգաք Ղարաբաղ։ Ուրախացա, բայց 3 օր անընդհատ զանգում եմ՝ ասում են՝ կասենք ժամը, չորրորդ օրը ասացին՝ վարչապետը Ձեզ չի ընդունում»,- նշեց նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...