Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Երբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը
Հասարակություն

«Նիկոլ, ի՞նչ գործ ուներ տիկին Աննան այդ բունկեռում՝ ինչ կարգավիճակով». Տիգրան Աբրահամյան

ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի այս բացահայտումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, այլ նրա նկատմամբ պետք է իրավական պատասխանատվության ենթարկվելու գործընթաց սկսի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում այնպիսի թեմաների է անդրադարձել, որի մասին տեղեկատվությունը կարող է շրջադարձային լինել Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար։

Այն առանձնահատուկ էր հատկապես 2018 թվականի հայտնի իրադարձությունների եւ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի համատեքստում։

Այս բացահայտումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, այլ նրա նկատմամբ պետք է իրավական պատասխանատվության ենթարկվելու գործընթաց սկսի։

Հասկանալի է, որ այս ասուլիսից հետո փորձ կկատարվի իրավական ողջ համակարգն ուղղել Մովսես Հակոբյանի դեմ, սեւ քարոզչություն սկսել եւ այլն, սակայն կան տեղեկություններ, որոնք հերքելը դժվար կլինի։

Երբ մամուլը գրեց այն մասին, որ Փաշինյանի կինը՝ տիկին Աննան, պատերազմի սկզբնական շրջանում գտնվել է ՊԲ հրամանատարի հրամանատարական կետում՝ բունկեռում, որեւէ ձեւով չարձագանքեցի։

Երբ Արցախում պատերազմի օրերին նույն տեղեկատվությունը շրջանառվեց Արցախում՝ կրկին լռեցի, սպասում էի, որ հրապարակային կխոսեին մարդիկ, ովքեր տեղում էին եղել։

Նույն մամուլը գրեց նաեւ, որ Փաշինյանն արգելել է ՊԲ բունկեռում գտնվել նաեւ մեծ հեղինակություն ունեցող եւ պատերազմի պանծալի ճանապարհ անցած գեներալներին։

Այսօր ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն իր ասուլիսում հաստատեց այս տեղեկությունները։

Նիկոլ, հարց, ի՞նչ գործ ուներ տիկին Աննան այդ բունկեռում՝ ինչ կարգավիճակով, ինչ նպատակով եւ ինչո՞ւ էր արգելվել արցախյան գեներալիտետի՝ պատերազմ հաղթած տղերքի մուտքը հրամանատարական կետ։

Երկրորդ, Մովսես Հակոբյանը պնդում է, որ պատերազմի երրորդ օրը, վարչապետ Փաշինյանը հրաման է տվել զինված ուժերին՝ կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Հարց, ինչո՞ւ, եւ ինչ նպատակով։ Ընդ որում՝ նա նշում է, որ այդ մասին կա ձայնագրություն։

«Չեն կարող հերքել, որովհետեւ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար եւ գիտեն, որ գալու է ժամանակը եւ այդ գործառույթը չկատարելու համար պատասխան պետք է տան, խոսակցությունը ձայնագրել են», նշեց նա։

Վերջինիս խոսքերով, լրահամալրման փոխարեն Արցախ են ուղարկվել կամավորական ջոկատներ, որոնք հանդերձավորման, զենք, զինամթերքի հետ կապված խնդիր են ունեցել՝ ակնարկելով, որ այդ հարցերը պետք է լուծվեին ՀՀ-ում՝ մինչեւ Արցախ գալը, իսկ ՊԲ-ի վրա նման խնդիր չի եղել։

Գեներալ Հակոբյանը նաեւ պարզաբանեց իմ այն հարցադրումը, որն օրեր առաջ արել էի ԱԱԾ-ին՝ կապված Արցախի նախագահի այն հայտարարությանը, որ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է։

Հաստատելով այն փաստը, որ այդ ստորաբաժանումը հրամանը չի կատարել, միաժամանակ գեներալը նշեց, որ այդ ստորաբաժանումն իր գործառույթներից ելնելով այլ խնդիրներ լուծելու համար է նախատեսված՝ անուղղակի արդարացնելով նրա պահվածքը այդ իրավիճակում։

Մովսես Հակոբյանը նշեց, որ 2016 թվականից հետո հաստատված գնումների պլանում, 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո փոփոխություններ են արվել եւ այս պատերազմում մեր համար մեծ կարեւորություն ներկայացնող որոշ զինատեսակների գնումը կամ կրճատվել է կամ առհասարակ հանվել է։

Ամենավառ օրինակը՝ ՀՕՊ ՏՈՌ համակարգերի երկու դիվիզիոնների կրճատումն է, որով նախատեսված էր փակելու ՊԲ հարավային եւ հյուսային հատվածը եւ արդյունավետ պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ, որտեղ այս պատերազմում հսկայական խնդիրներ ունեցանք։

Ի դեպ, հաստատվեց նաեւ մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկություն, ըստ Հակոբյանի՝ ՍՈՒ 30-ները առանց զինամթերքի են եւ անհասկանալի էր Փաշինյանի այն ոգեւորությունը, երբ նշում էր, որ դրանք արդեն մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ երկնքում։

Նրա խոսքերով, ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել։ Հարց, ինչո՞ւ են ՍՈՒ 30 ինքնաթիռները գնվել կամ այսքան ժամանակ գտնվել առանց զինամթերքի։

Ընդ որում՝ գեներալը նաեւ նշում է, որ ՀՕՊ Օսա-ԱԿ-ների գնումը համարել է սխալ ու ժամանակին այդ մասին զեկուցել՝ հաշվի առնելով դրա պահեստամասերի եւ հրթիռների հետ կապված մեծ խնդիրներ կան, այլեւս չեն արտադրվում։

ԳՇ նախկին պետը նաեւ նշեց, որ վերջին երկու տարում մարտավարական օղակը կրճատվել է, իսկ օպերատիվը, այսպես ասած, թուղթ գրողները, ավելացվել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՊՆ եւ ԳՇ հաստիքացուցակները գրեթե կրկնապատկվել են, իսկ զորամասային օղակը՝ կրճատվել․ «Հրամանը շատ վատն է՝ 00038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից»։

Հարց, ինչո՞ւ են կրճատվել մեր պաշտպանության համար նախատեսված զորամասերը եւ ինչ խնդիր կատարելու համար է ավելացվել ՊՆ եւ ԳՇ վարչական մասի համար նախատեսված հաստիքները։

Ի դեպ, պարզվեց, որ Մովսես Հակոբյանին մեկուսացնելու եւ Արցախ գնալը չթույլատրելու համար նույնիսկ կեղծ կորոնավիրուսի պատասխան է տրվել, ինչը հետագայում այլ բուժհաստատությունում հերքվել է

Մովսես Հակոբյանը խիստ քննադատության ենթարկեց պատերազմի օրերին տարվող տեղեկատվական քաղաքականությունը, նշելով, որ հանրությանը իրադրության հետ կապված սուտ տեղեկություններ են տրամադրվել»։