Մահվան ելքով վրաերթ․ մահացածը բազմաթիվ կյանքեր փրկած , ճանաչված բժիշկ էր
Այսօր, նոյեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 13։50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արտակ Գևորգյանը իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում, Ուջան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Ուջան գյուղի բնակիչ Ժորա Ազատյանին։
Վրաերթի ենթարկվածը իր որդու կողմից տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վարորդը Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ուղեկցությամբ՝ տեղափոխվել է Աշտարակի բաժին։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքնենան տեղափոխվում է Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը հանրապետությունում ճանաչված բժիշկ էր, ճանաչված սնխչի, իսկ նրա որդին՝ Ժանը, Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է, ով իր ծառայության ընթաքում բազմաթիվ քաղաքացիների է փրկել, երբ նրանք ավտովթարի կամ վրաերթի են ենթարկվել։
Եվ Ժանը իր ծառայողական ավտոմեքենայով է շատ դեպքերում վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։
Ու բժիշկները հայտնել են, որ եթե Ժանը նրանց չբերեր հիվանդանոց, հնարավոր է, բժիշկները չկարողանային կյանքեր փրկել։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...