Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Երբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը
Հասարակություն

Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին. Գործարար

Գործարար Վահրամ Միրաքյանն իր էջում գրում է.

«Նոյեմբերի 21 ին կառավարության որոշումը դուրս եկավ, ըստ որի նշվում էր Ադրբեջանի օկուպացված կամ խաղաղ ճանապարհով Ադրբեջանին հանձնվող հայկական բնակավայրերի ցանկը (որոշումը մեկնաբանությունում): Այս որոշման խնդիրներն են.

1.Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին: Կառավարության որոշման մեջ նշված են խոշորացված համայնքների անունները, ինչի արդյունքում 51 գյուղի անուն չի նշվել: Նկարում տեղադրած քարտեզում որոշումում չնշված գյուղերը, որոնք անցնելու են Ադրբեջանին, դեղինով են ներկված: 181 գյուղ ու քաղաք անցնում է Ադրբեջանին: Համեմատության համար ու աղետի մասշտաբը պատկերացնելու համար ասեմ, որ ՀՀ-ն մոտ 950 գյուղ ունի: Ճիշտ է, Արցախի գյուղերի մի մասը շատ փոքր են, բայց ամեն դեպքում, 181 բնակավայր, որոնց մի մասն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են, մյուս մասն էլ շուտով կհանձնվի Ադրբեջանին:

2.Կառավարության որոշումում սխալ է ձևակերպված ոչ թե բնակավայրերը անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, այլ Ադրբեջանը ռազմական օկուպացիա է նախաձեռնել և ռազմական ճանապաչհով գրավել....: Իրավական ճիշտ ձևակերպումները շատ կարևոր են, հատկապես հետագա պայքարի համատեքստում:

3.Կառավարության որոշումում կա Չարեկթարի ու Ակնաբերդի անունը, որոնք չեն տեղավորվում որոշման տրամաբանությունում: Օրինակ, Ակնաբերդը չգիտես ինչու ժամանակին միացվել է Շահումյանի շրջանին, բայց ԼՂԻՄ-ի կազմում եղել է Մրտակերտի շրջանում (Ակնաբերդի դիրքը տեսեք կից քարտեզում): Ակնաբերդը, եթե հանձնվեց Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանին կանցնի ողջ Սարսանդի ջրամբարը, իր հարակից գյուղերով: Ադրբեջանին հանձնվում են տարածքներ, ելնելով ԼՂԻՄ քարտեզի տրամաբանությունից, պլյուս Հադրութն ու Շուշին, այդ դեպքում ինչու՞ է հանձնվում ԼՂԻՄ ի Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղը:

Էս պահին դիրքերի վերադասավորում է ընթանում, ինչի հիման վրա ընթանալու է հաջորդ պատերազմը: Դրա համար Ադրբեջանը, օգտվելով ատիթից, որ հայկական կողմում խառնաշփոթ է, ԱԳՆ-ն, բանակը խառն են, ամեն գնով փորձելու է մի բլուր, մի դաշտ, մի գյուղ ավել վերցնել: Մի տեղ հաջողվում է, մյուս տեղում չի հաջողվում, բայց պետք է ընդունենք, որ ճակատամարտն է ավարտվել, ոչ թե պատերազմը, հետևաբար էս պահին շատ կարևոր է հնարավորինս հարմար բարձրունքներ ու դիրքեր պահել հայկական ազդեցության տակ:

Եկեք տարածենք էս իրականությունը, որի մասին չի խոսվում:

ՀԳ. Գրելուց օգտվել եմ Ալվինաի նյութերից»:

 Ավելին՝ այստեղ