ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. մանրամասներ
Mediaport տելեգրամյան ալիքը բացառիկ մանրամասներ է հայտնել, թե ինպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել:
«2016թ.-ի սկզբին Ռուսաստանի Դաշնությունը Իրաքին է մատակարարել ավելի քան 20 Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրների (ԶՀՀՀ)
Իրաքի կողմից 30 Պանցիր-Ս գնելու մասին։ Սակայն իրաքյան կողմը գնել է միայն 26 ԶՀՀՀ, իսկ մնացած 4-ը, որ մնացել էին ՌԴ տարածքում, 2018թ-ի վերջում առաջարկվել են Հայաստանին՝ հատը 8.5 միլիոն դոլար արժողությամբ։
Ռուսական կողմից հայ գործընկերներին նման գին է առաջարկել «Конструкторское бюро приборостроения» ԲԲԸ (КБП) կողմից։ Որոշ ժամանակ մտածելուց հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջարկել է իր ընկեր, տխրահռչակ Պատրոն Դավոյին զբաղվել Պանիցր-Ս ԶՀՀՀ-ները ձեռք բերելու հարցով՝ իհարկե, հորդորելով նրան չմոռանալ այդ գորածարքի իրենց անձնական շահի մասին։ Պատրոն Դավոն, իր հերթին, շտապ գնացել է Մոսկվա և, օգտվելով իր ընկերության՝ Рособоронэкспорт-ի միջնորդ լինելու հանգամանքից, կոռուպցիոն սխեմա մշակել, որի արդյունքում Рособоронэкспорт-ը պահանջել է КБП-ից Պանցիր-Ս համակարգերի վաճառքը Հայաստան իրականացնել հենց Рособоронэкспорт-ի միջոցով։
Արդյունքում 8.5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ զինտեխնիկան Հայաստանին վաճառվել է հատը 16 միլիոն ԱՄՆ դոլարով։ 4 Պանցիր-Ս ԶՀՀՀ-ից, այդպիսով, Պատրոն Դավոն և Դավիթ Տոնոյանը ընդհանուր առմամբ գրպանել են 30 միլիոն ԱՄՆ դոլար։ Պայմանագրերն արդեն ստորագրված են, գումարները՝ փոխանցված։
Պանցիր-Ս ԶՀՀՀ-ների մատակարարումը կիրականացվի այս տարվա դեկտեմբերից սկսած»,- գրել է ալիքը։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...