Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ցավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետ
Հասարակություն

«Ադրբեջանը նույնականացրել և հաստատել է, որ Դավիթն իրենց մոտ է, ողջ և առողջ». գերեվարվածի կին

«Երկար սպասված զանգը ստացա Կարմիր Խաչից. Ադրբեջանը նույնականացրել և հաստատել է, որ Դավիթն իրենց մոտ է, ողջ և առողջ է»,- 168.am–ի հետ զրույցում ասաց ադրբեջանցիների կողմից գերեվարված Դավիթ Իսահակյանի կինը՝ Ժաննա Ղազարյանը:

«Կարմիր Խաչից ասացին՝ այցելություն, հաղորդագրություն, մնացած ամեն ինչը մեր աշխատողներն ընթացքում կանեն, ուղղակի, որ Ադրբեջանը հաստատել է, զանգեցին միանգամից ասացին»,- ասաց Դավիթի կինը:

Ժաննան փոխանցեց մեզ նաև, որ Կարմիր Խաչի աշխատակիցները դեռ չեն այցելել ամուսնուն, բայց ասել են, որ այցելելու են.

«Ադրբեջանը նույնականացրել է, որ այո, Դավիթ Իսահակյանը մեզ մոտ է, ողջ-առողջ է: Մնացածն ասացին՝ ի՞նչ եք ուզում՝ նամակի տեսքով փոխանցենք կամ տեսագրություն: Ես ասացի՝ բոլորը, ինչ որ հնարավոր է, թե տեսաձայնագրություն, թե նամակ: Ասացի՝ ամուսնուս փոխանցեն, որ մենք գիտենք, որ ինքն այնտեղ է, և  ամեն ինչ անում ենք իրեն հետ բերելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք անչափահաս երեխաների հայր, 40-ամյա Դավիթ Իսահակյանը պատերազմական օրերին Երևան տեղափոխված և իրենց հարևանությամբ բնակվող  տարեց ամուսիններին իրենց իսկ խնդրանքով, նոյեմբերի 11-ին տանում էր Մարտունու Գիշի գյուղ, սակայն Արցախ հասնելուց որոշ ժամանակ անց կապն ընդհատվել էր նրա հետ: Ավելի ուշ ընկերները նրան տեսել էին ֆեյսբուքյան ադրբեջանական էջերից մեկում՝ գերեվարվածի կարգավիճակում:

 

Ավելին՝ այստեղ