ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին է կյանքը Մարտունիում. WarGonzo-ն տեսանյութ է հրապարակել մարտական գործողություններից տուժած քաղաքից
Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն այցելել է Արցախի Մարտունի քաղաք, որտեղից տեսանյութ է պատրաստել այն մասին, թե ինչպես է վերականգնվում խաղաղ կյանքը մարտական գործողություններից տուժած և առաջնագծում հայտնված քաղաքում:
«Սա երեք քաղաքներից մեկն է, որը, այնուամենայնիվ, մնացել է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ: Մեջքիս հետևում տներից մեկն է, որ վնասվել է Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով: Ինչ ասես, որ չի թռել այստեղ. ՀԿՌՀ (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ)՝ իսրայելական, թուրքական, խորհրդային արտադրության, կանոնավոր աշխատել են ավիացիան, անօդաչուները:
Քաղաքը հրետակոծվել է անդադար, ոչ թե մի քանի օր շարունակ, այլ մի քանի շաբաթ»,- նշել է լրագրողը՝ հավելելով, որ Մարտունին ամենից շատ է տուժել պատերազմական գործողությունների հետևանքով:
Ինչպես Պեգովը նշում է, քաղաքում կյանքը քիչ-քիչ վերադառնում է իր բնականոն հունին. մեքենաներ են երևում փողոցներում, մարդիկ են վերադառնում: Նա նաև ընդգծել է, որ քաղաքի բնակելի հատվածի մոտ 50 տոկոսը վնասվել է հրետակոծությունների պատճառով և պիտանի չէ ապրելու համար:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան