Նոր անակնկալ Մոսկվային ու Բաքվին. Ղարաբաղի օկուպացիան ճանաչվում է
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև։
Դրանում ասվում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները։
Բանաձևի նախագծում դատապարտվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, կոչ է արվում դուրս բերել ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցություններին։
Նշվում է Լեռնային Ղարաբաղում միջազգային այլ դերակատարների ներկայության անհրաժեշտությունը, մասնավորապես խաղաղության պահպանմանն ու պատերազմական հանցագործությունների բացահայտմանը նպաստելու նպատակով։ Բանաձեւը դեռ քվեարկվելու է Բելգիայի խորհրդարանում:
Դրանով արձանագրվում է Ղարաբաղի օկուպացիան՝ պատերազմական հանցագործությունների ու միջազգային իրավունքի խախտման միջոցով: Ըստ էության, կասկածի տակ է դրվում հրադադարի մասին եռակողմ համաձայնությունը: Բանաձեւը շեշտադրումների առումով որոշակիորեն զիջում է Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձեւին, սակայն դրանում ամրագրված են կարեւորագույն հանգամանքները: Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձեւը Բաքվում ու Անկարայում չունեցավ նույնքան բացասական արձագանք, որքան Մոսկվայում, թեեւ Ռուսաստանի անունն այդ տեքստում չի նշվում: Նույնը կլինի նաեւ Բելգիայի պարագայում, եթե խորհրդարանն ընդունի այս բանաձեւը:
Հիշելով կուժի ու կուլայի հայտնի ասույթը՝ Մոսկվայի արձագանքը հասկանալի է՝ որպես Մինսկի խմբի անդամ՝ այն գործել է սեպարատ, Բաքու-Անկարա եռակողմ ձեւաչափով, որն ուղղված է հայկական իրավունքների չեզոքացմանը:
Մոսկվան որպես եռակողմ հայտարարության հեղինակ ու իրագործման երաշխավոր պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար, բացի այդ, օրինակ Սենատի՝ 1994 թ. սահմաններին վերադառնալու անհրաժեշտության դրույթը դաժան «հիշեցում» է Մոսկվային՝ իր գծած ներկայիս սահմանների ֆոնին:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան