Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1479 փախստական. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1479 փախստական. ընդհանուր առմամբ, ԼՂ վերադարձած փախստականների թիվը գերազանցում է 28 հազարը։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկակացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Խաղաղ բնակիչները Հայաստանի տարածքից վերադառնում են Լեռնային Ղարաբաղ։ Մեկ օրում նախկին բնակության վայրեր է վերադարձել ևս 1479 մարդ։ Խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում արդեն ապահովվել է ավելի քան 28 հազար փախստականի անվտանգ վերադարձը», - հայտնել է Կոնաշենկովը։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, շփման գծի ամբողջ երկայնքով նախկինի պես պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը։ Ռուս խաղաղապագները շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի շրջանները պայթյունավտանգ իրերից։ Մեկ օրում մաքրվել է ավելի քան վեց հեկտար տարածք և երկու կիլոմետր ճանապարհահատված։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Առավել մանրամասն՝ այստեղ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին