Փաշինյանը չգնալու շանս չունի, համազգային ճնշման տակ հեռացնելու ենք. Իշխան Սաղաթելյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ժամանակավոր կառավարություն ձևավորելու քննարկման ժամանակ սեղանին եղել է չորս-հինգ վարչապետի թեկնածուի անուն։ Վազգեն Մանուկյանին բերելով՝ ապացուցեցինք, որ պայքարը պետության փրկության համար է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Մանուկյանը միայն ընդդիմության թեկնածուն չէ։
«Ստեղծվել է Հայրենիքի փրկության կոմիտե, որի խորհուրդը միաձայն ընդունել է նրա թեկնածությունը։ Մանուկյանն այն միակն է, որը կարող է մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել։
Մանուկյանն իր փորձառությամբ տասնյակ առավելություններ ունի։
Ով այսօր գտնում է, որ Նիկոլը պետք է հեռանա, պետք է միանա այս պայքարին։ Այս պայքարը Մանուկյանին կամ ինչ-որ մեկին իշխանության բերելու համար չէ։ Սա մեր երկիրը փրկելու պայքար է»,- ընդգծել է նա։
Սաղաթելյանը կոչ է անում, որպեսզի անգամ հարթակում կանգնածներին չսիրողները միանան Փաշինյանին հեռացնելու պայքարին։
«Ժամանակավոր կառավարությունը հնարավորություն կտա երկրում բերել կայունություն ու հանդարտություն։ Քանի Փաշինյանը կա, այդ հանգստությունը չենք ստանալու։
Ժամանակավոր կառավարության միջոցով մեր երկրում կարող ենք ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն անցկացնել»,- շեշտել է ՀՅԴ ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ չի բացառվում՝ իշխանությունից էլ ընդգրկվեն, պայմանը՝ պրոֆեսիոնալ լինելն է։
Շարունակությունը՝ 24TV-ի տեսանյութում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան