Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Երբ ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Թուրքիային կստիպի պատերազմել Ռուսաստանի հետ. LIFE

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Ուկրաինան մտադիր է ավելի շատ զորավարժություններ անցկացնել ՆԱՏՕ-ի հետ իր տարածքում և դեռ ձգտում է դառնալ դաշինքի անդամ՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն կամրապնդի անվտանգության միջոցառումները Սև ծովում:

Դեպքերի նման զարգացման համատեքստում LIFE-ը հրապարակել է քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովի տեսակետն առ այն, թե ինչպես և երբ են  ցանկանում սկսել Ռուսաստանի մասնակցությամբ հերթական ռազմական հակամարտությունը:

Հեղինակը նշում է, որ Արևմուտքի համար այս ամենի նշանակությունը հակառուսական
բովանդակությունն է, սակայն որքան էլ զորավարժությունները շատ լինեն, դրանք, միևնույն է, որակի վրա ազդեցություն չեն ունենա: Այլ կերպ ասած՝ անցկացվելիք համատեղ զորավարժությունների քանակից անկախ՝ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ անդամ չի դառնա, բայց հիանալի կխաղա զոհի իր դերը սպասվելիք պատերազմներում:

Ռոդիոնովի կարծիքով՝ իր խոսքում Կուլեբան հենց այնպես չի նշել Սև ծովը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը սպառնացել է ավելացնել հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը սևծովյան տարածաշրջանում, որում հատկապես կարևորել է Ուկրաինայի դերը: Այս պատճառով էլ վերջերս ամերիկյան ռազմանավերի առկայությունը Սև ծովում դարձել է ավելի հաճախակի:

«ԱՄՆ զինվորականները Ռուսաստանի դեմ սադրանքներ են գործում արդեն ամենուր, նույնիսկ Խաղաղ օվկիանոսում»,- նշում է քաղաքագետը՝ հավելեով, որ ըստ տեղեկությունների՝ վերակազմավորվել է ԱՄՆ Ատլանտյան նավատորմը, որը լուծարվել էր 2000-ականներին, երբ Արևմուտքը Մոսկվային մրցակից չէր համարում:

«Եթե նայենք ընդհանուր քարտեզին, ապա ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին սեղմել բոլոր կողմերից՝ հնարավորինս շատ մոտենալով նրա սահմաններին: Եվ Ուկրաինան այստեղ  կատարյալ տարբերակ է, այնտեղ կարելի է և՛ սպառնալից զորավարժություններ անցկացնել, և՛ բազաներ տեղակայել, և՛ նույնիսկ հրթիռներ: Եվրոպացիներն այս գաղափարն այդքան էլ չեն ողջունում, սակայն  Կիևը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ապացուցի իր հավատարմությունը»,-նշել է քաղաքագետը:

Վերջինիս՝ կարծիքով՝ հաշվի առնելով ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի միջոցով ավելացնելու է ռազմական ճնշումը Ռուսաստանի վրա:

«Բոլորս էլ գիտենք, որ ԱՄՆ որևէ երկրի հետ բախման գնալուց առաջ ռազմաբազաներ է տեղադրում հարևան պետություններում, պատերազմում` այլ պետությունների միջոցով»,-նշել է հեղինակը:

Բացի այդ, Ռոդիոնովը հիշեցնում է, որ Ուկրաինան հայտարարել է Թուրքիայից անօդաչու սարքեր գնելու պատրաստակամության մասին, որոնք պիտի կիրառվեն Ռուսաստանի հետ սահմանը հսկելու համար:

«Կարելի է ասել, որ Ուկրաինան կարող է դառնալ հաջորդ համաշխարհային պատերազմի պատրվակն ու առաջին «սրբազան զոհը»: Եվ այս սցենարում պետք չէ չնկատել Էրդողանի քաղաքական ախորժակը» - գրել է հեղինակը:

Առավել մանրամասն՝ այստեղ: