Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ցավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետ
Հասարակություն

«Դեմից հայն է խփել, հետևից թուրքն է խփել: Բենզինը լցեք, վառեք». Անհետ կորած զինծառայողի ծնող

Անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց։ Զորամասի 34 զինծառայող անհետ կորել է Զանգելանի տարածքում: Նրանց մասին արդեն 49 օր է տեղեկություն չկա: Նրանք ցանկանում են հանդիպել հրամանատարի հետ, տեղեկություն ստանալ իրենց հարազատների մասին:

«Մի քանի օր առաջ մեզ խոստացան, հավաստիացրեցին, որ այսօր ու վաղը, նաև երրորդ օրվա ընթացքում կունենանք տեղեկություն: 7 օր է անցել, վաղը կլրանա մեր անհետ կորածների 50-րդ օրը, որևէ տեղեկություն չունենք: Իրենք դեռ սպասում են, մենք պատրաստ չենք սպասելու: Ինչքա՞ն սպասենք»,- լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը: 

Հարազատներից Մանյա Մելոյանը պատմեց. «Քիմիկների գործով զբաղվող անձը լուռ նստած էր, կողքինը՝ գնդապետ Մարությանը, ինչպես ինքն էր բնորոշում՝ լավության կարգով ասաց՝ դուք չգիտե՞ք քիմիկների հետ ինչ է  եղել: Ասացինք՝ ոչ: Ասաց՝ ոնց չգիտեք, 17 հոգին մահացած են, 17 հոգի գերին: Դե պատերացեք ծնողների վիճակը:

Հարցրեցի՝ նման հայտարություն որ անում եք, ձեզ որտեղի՞ց տվյալ: Ասաց՝ դե ձեզ լավության կարգով էի ուզում ասել, հիմա ձեր ձայնը բարձրացնում եք:

Այնուհետև գնդապետ Մարության ասել է, թե դուք ինձ սխալ եք հասկացել: Հաջորդ օրը բացատարություն տալու համար պաշտպանության նախարարությունից ուղարկվում է ոմն անկիրթ, անդաստիարակ Վահագն Վարդանյանին, ով այս ծնողներին անվանեց պրովակատորներ, որ ժողովուրդն իրենց ցավը սարքել են գործիք:

Քիմիկան զորքերի պետ Նշանյան Վարդանն ասել է՝ իմ զորքը պատրաստ է  մարտական գործողության: Պատրաստ չլինելով հանդերձ՝ միայն հիմվել է տղաների ֆիզիկական պատրաստվածության և տղաների անցած ուղու վրա»:

Հարազատներից մեկն ասաց, որ ոչ մեկին չի հետաքրքրում իրենց երեխաների ճակատագիրը:

«Չէ որ մեզ ձեզ ենք տվել, դուք էլ մեզ պատասախան տվեք:  Տվին մսաղացի դեմը, գոնե աղացած տուր ձեռքս:

Դեմից հայն է խփել, հետևից թուրքն է խփել: Բենզինը լցեք, վառեք: Այդքան բան կարող եմ ասել մեր կառավարությանը: Մենք կառավարություն, պետություն չունենք:

Ամեն մեկը մի տան տղամարդ է, երեխա ունեն, երկու կոպեկ գռոշը, երեխու կաթի փողը, կտրեցին: Սա երկի՞ր է, կառավարությո՞ւն է»,- նշեց նա:

Հարազատներն ասացին, որ  72 ժամ հետո իրենք համարվել են անհետ բացակայող, աշխատավարձերը կտրվել է: Նրանք նշեցին, որ վերադաձած ոչ մի զինվորի հետ ոչ մի ծնող չի կարողանում հանդիպել, ոչ մեկին թույլ չեն տալիս, 50 օր է ստույգ տեղեկություն չեն տալիս, ամեն մեկն իր ենթադրություններով պատմում է:

Գերեվարված զինծառայողների մեկի եղբարն ասաց, որ դիմել են ՄԻԵԴ, սպասում են պաստախանին:

Նա նշեց, որ իրենք ճանաչել են իրենց զինվորին տեսանյութերից: Այդ տեսանյութում այս խմբից ևս 7-8 հոգու են ճանաչել: Բոլորի անունից դիմում է ներկայացվել ՄԻԵԴ:

Ծնողներից մեկն ասաց, որ դիակների մեջ չի գտել իր որդուն, ոչ էլ գերիների մեջ:

«Երբ որ ներքին կարգով խանգարում են, միտումնավոր չեն թողում մեր երեխաներին դուրս բերել այնտեղից, չգիտեմ ինչ շահերից ելնելով»,- նշեց մեկ այլ ծնող:

Անհետ կորածների մտան զորամասի տարածք: Զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանից նրանք պահանջում են իրենց երեխաներին:

Նա ասաց, որ ինքը հրաման է կատարել ու տարել տղաներին, ինքնուրույն չի արել:

«Հրաման տվողին չասացի՞ր, որ  բրոնե ժիլետ չունեն»,- հարցրեց հարազատներից մեկը:

«Տեղյակ են եղել: Դիմել եմ, քննություն է հարուցված»,- արձագանքեց հրամանատարը:

Ծնողները պահանջում են  Ա. Աբգարյանին իրենց հետ գնալ նախարարություն: Նա ասաց, որ ինքը կգնա, կմտնի իր գերասանի մոտ:

«Բոլորով ենք գնում, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մակարյան Անդրանիկի մոտ»,- ասացին  ծնողները:

«Ես իրեն չեմ կարող բերել ձեզ մոտ, ինքը գեներալ մարդ է, ոնց բերեմ»,- արձագանքեց Ա. Աբգարյանը:

«Դու մարդ չես, մոտ չկանգնես ինձ, հեռու կանգնիր: Ինչո՞ւ մեր երեխքին չփրկեցիր»,- ասաց զինծառայողների մեկի մայրը՝ փորձելով բռունցքներով հարվածնել նրան:

«Ես զինվորական եմ, ես չեմ կարող հիմա շորերս հանեմ, հրաժարվեմ ու ասեմ գալիս եմ ձեզ հետ», - ծնողներին ասաց հրամանատար Արսեն Աբգարյանը, որից պահանջում են միանալ իրենց: 

«Պագոններիդ համար ես տարել երեխեքի գլուխը կերել», - հրամանատարին ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Եթե կարողանամ, կբերեմ, կտամ ձեր երեխաներին»,- ասաց Ա. Աբգարյանը:

Ծնողներից մեկը նշեց. «Արսեն Աբգարյանն ասաց՝ զեկուցեմ վերադասին: Թքած ունեցա իր զեկույցի վրա: Հեռախոսով զանգել եմ, ու Վարդանին Նշանյան հրամայել, որ այստեղ լինի 15 րոպեից, այստեղ լինեն Անդրանիկ Մակարյանը, Օնիկ Գասպարյանը»: 

Ծնողները եկան համաձայնության, որոշեցին գնալ պաշտպանության նախարարություն: Նրանք նշեցին, որ ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ միասին պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այնտեղ հանդիպելու են մի շարք գեներալներին, այդ թվում գեներալ Անդրանիկ Մակարյանին, ով, ծնողների խոսքով, մարտական գործողության է ուղարկել իրենց որդիներին: Եթե հանդիպում չկայանա այնտեղ, կրկին վերադառնալու են Էջմիածնի զորամաս:

Մանրամասն՝ այստեղ: