Տղերք Տեսեք` Ոնց Եմ Խփելու, Մի Բազա Հօդս Ցնդի… Տղերք Տեսա՞ք, Որ… Այսօր Հերոս Անդրանիկ Գրիգորյանի Ծննդյան Օրն Է
Անի Ավետիսյանը գրել է. «Լավ մարդիկ չեն մոռացվում։ Նրանք կան, ապրում են մեր սրտերում և հուշերում» Անդրանիկ Գրիգորյան։ 1993 թվականի դեկտեմբերի յոթին, Գավառում ծնվեց Անդրանիկ Գրիգորյանը։ Հոգատար էր, հավասարակշռված և անսահման լուրջ։
Շատ խելացի էր, որի համար նախագահի կողմից պարգևատրվել էր «Ոսկի մեդալ»-ով։ Շատ էր սիրում փոքր երեխաներին։ Սիրահարված էր, դեռ նոր էր ամուսնացել։

Դպրոցն ավարտելուց հետո գերազանցությամբ ընդունվել էր Վազգես Սարգսյանի համալսարանը։ Նվիրված էր իր մասնագիտությանը։ Երիտասարդ էր, բայց արդեն կապիտան։ Նպատակն էր հասնել Գեներալի կոչման։ Շուտով ստանալու էր մայոռի կոչում և դրանից մեկ շաբաթ անց տեղափոխվելու էր Հայաստան։
Չհասցրեց, պատերազմը սկսվեց…։ Նա քաջաբար օրեր շարունակ կռվ եց։ Ու հոկտեմբերի 2-ին արտասանելով իր վերջին խոսքերը. «Տղերք տեսեք ոնց եմ խբելու, մի բազա հօդս ցնդի… տղերք տեսա՞ք կպա՜վ, կպաա՜վ…
տղերք դուխով, շարունակում ենք», ասաց ու րոպեներ անց անմահ ացավ։ Շարունակելով իր հայրենիքի պաշտպանի նվիրյալ գործը հավերժական։ Փառք քեզ Անդրանիկ Գրիգորյան: Ճանաչենք մեր Հերոսներին: Անի Ավետիսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան