Ռազմաօդային ուժերի ավիատեխնիկայի թվով Ռուսաստանը երկրների վարկանշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը
Բրիտանական «Flight International» թերթը հրապարակել է աշխարհի ռազմաօդային ուժերի քանակի ամենամյա հետազոտությունը, որի համաձայն՝ Ռուսաստանը զբաղեցրել է վարկանշային աղյուսակի երկրորդ տեղը:
Հետազոտության համաձայն՝ երկիրն ունի 4143 միավոր ավիատեխնիկա, ինչը կազմում է համաշխարհային ռազմական ավիացիայի ընդհանուր թվի 8 տոկոսը: Միևնույն ժամանակ, պարզվել է, որ ռուսական ռազմական ավիատեխնիկայի կազմում կա 1531 ինքնաթիռ: Շեշտվել է, որ ռուսական ավիացիան ստացել է երկու առաջին քաղաքացիական Մի-38 ուղղաթիռ:
Ըստ վարկանիշային աղյուսակի՝ ռուսական Սու-27 կործանիչն ամբողջ աշխարհի ռազմական ինքնաթիռների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Ռազմական ավիատեխնիկայի քանակով առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն՝ 13232 միավոր տեխնիկայով: Առաջատարների եռյակը փակել է Չինաստանը՝ 3260 միավոր ավիացիայով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան