Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-ի համար

Խոյ: Հետաքրքիր օր է սպասվում: Արկածների, սուր զգացողությունների պակաս չեք զգա: Այդ ամենից ձեր գլուխը չեք կորցնի, ճիշտ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակում և սխալներ թույլ չեք տա: Այսօր մասնագիտական հմտությունները դրսևորելու հրաշալի հնարավորություն կունենաք:

Հարազատների հետ տարաձայնություններ կունենաք, սակայն վեճերը լուրջ բնույթ չեն կրի և հումորի միջոցով կհարթվեն: Սիրո խոստովանություն կլսեք, ինչին սակայն լուրջ չեք վերաբերվի: Հաճոյախոսությունների պակաս չեք զգա:

Ցուլ: Հետաքրքիր իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Սեփական համառության և համախոհների աջակցության շնորհիվ՝ կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Փորձեք չխախտել ավանդույթները և գործել ընդունված կարգերի համաձայն: Այսօր օրիգինալ երևալ և ուշադրություն գրավել չարժե: Իմիջի փոփոխությունները ցանկալի չեն:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, սակայն դժվար թե հարաբերությունները լուրջ զարգացում ստանան: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Երկվորյակ: Շատ ժամանակ կխլեն, առաջին հայացքից, անիմաստ թվացող խոսակցությունները, որոնք իրականում կարևոր ինֆորմացիայի աղբյուր կհանդիսանան, կօգնեն գտնել նոր համախոհներ՝ ձեր մտահաղացումներն իրականացնելու համար: Նպատակահարմար օր է կոնֆերանսների, սեմինարների, նմանատիպ այլ միջոցառումների մասնակցելու համար: Գործնական բնույթի, հեռանկարային ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք:

Առավել զգույշ եղեք նոր ծանոթների հետ, նրանց վստահելու հարցում մի շտապեք: Հրաշալի օր է արտերկիր ուղևորության մեկնելու, օտար լեզուներ սովորելու համար:

Խեցգետին: Աշխատելու համար բարենպաստ օր է: Հնարավոր են որոշ մասնագիտական հաջողություններ:Կկարողանաք համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների և հակառակորդների նկատմամբ: Ձեր գործնական հմտություններն աննկատ չեն մնա: Ճիշտ վարքագիծ դրսևորելու դեպքում՝ հետաքրքիր առաջարկներ կստանաք այն մարդկանցից, ում հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Մտերիմների հետ հարաբերությունները լավ կդասավորվեն, եթե հին խնդիրներ չքննարկեք, անցյալի բարդ իրավիճակներ չվերհիշեք: Նպատակահարմար օր է զվարճալի ուղևորությունների, ճանաչողական էքսկուրսիաների համար:

Առյուծ: Կարող են խնդիրներ ծագել այն պատճառով, որ հակված եք հարցերը բարդացնել և միայն վատը տեսնել: Ցանկացած մեկնաբանության տակ ենթատեքստ եք փնտրում: Զգուշացեք ձեզ շրջապատող կանանցից: Անգամ եթե վերջիններս լավ են տրամադրված, միևնույն է, կարող են լուրջ վնաս հասցնել ձեզ:

Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ամենաբարդ խնդիրներից անգամ հեշտությամբ գլուխ կհանեք: Գումարային հարցերում զգույշ եղեք, որոշ ֆինանսական գործեր կարող են ձգձգվել:

Կույս: Հաճելի ու թեթև օր է սպասվում: Խնդիրներ չեն ծագի, եթե ինքներդ չստեղծեք դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը և հարցերին հետաքրքիր մոտեցումներ տալ:Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ովքեր ձեզ այնքան էլ չեն համակրում:

Անձնական հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, միմյանց կհասկանաք և փոխզիջումների կգնաք: Նոր ծանոթությունները ցանկալի չեն, դրանք ձեզնից շատ ժամանակ կխլեն:

Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը կմեծանա, օրը հրաշալի կդասավորվի: Կատարած աշխատանքի դիմաց՝ արժանվույնս կպարգևատրվեք: Ստեղծագործական ներուժը բարձր է: Այսօր ձեր կայացրած որոշումները ճիշտ են և շատ օրիգինալ: Հնարավոր է համախոհներ գտնեք, ովքեր դեմ չեն լինի ձեզ պես սավառնել երկնքում:

Հարմար օր է որևէ նոր բան սկասելու համար՝ լինի դա բիզնես ծրագիր, թե՝ սիրավեպ: Հետևեք ներքին ձայնին, այն կհուշի, թե ինքչպես է պետք գործել:

Կարիճ: Չնայած որոշ մանր խնդիրների՝ օրն ընդհանուր առմամբ լավ կդասավորվի:Ձեզ կհաջողվի համախոհներ ձեռք բերել, ազդեցիկ անձանց շնորհիվ մասնագիտական հաջողությունների հասնել:Հարմար օր է նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնելու համար: Ավելի համարձակ եղեք,քննարկեք ձեր մտահաղացումները, ոչ ստանդարտ լուծումներ առաջարկեք: Այսօր որքան շատ ուշադրություն գրավեք, այնքան շատ կամրապնդեք ձեր դիրքերը:

Հրաշալի օր է ընկերական հանդիպումների, ժամադրություններ համար:Կվայելեք շատերի համակրանքը, սակայն որոշ ժամանակ կպահանջվի՝ այսօր սկսած հարաբերություններին լուրջ բնույթ հաղորդելու համար:


Աղեղնավոր: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին , որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Այծեղջյուր: Ֆինանսական կարևոր հարցերում մեծ ուշադրություն և կենտրոնացում կպահնջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում: Մի ծուլացեք և ստուգեք այն բոլոր փաստաթղթերը, որոնց տակ ձեր ստորագրությունն եք դնում: Հարմար օր է բանակցությունների, նաև որոշ հարցեր քննարկելու համար, սակայն այսօր վերջնական որոշումներ կայացնել չարժե:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ անսովոր խնդիրների առջև կկանգնեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանք, ովքեր միայնակ են, կեսօրին կարող են նոր ծանոթություններ հաստատել:

Ջրհոս: Հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, սակայն չեք հանձնվի և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հակառակորդի հետ պայքարում հաղթանակ կտանեք: Գործընկերների հետ հարաբերությունները կպարզաբանեք, փոխհամաձայնության կգաք: Հնարավոր է աշխատանքայնին սիրավեպ սկսեք:

Օրվա երկրորդ կեսին ինքնազզգացողությունը կվատանա, մրսելու հավանականությունը մեծ է: Երկարատև ուղևորություններից ցանկալի է հրաժարվել, դրանք այսօր կհոգնեցնեն ու կձանձրացնեն ձեզ:

Ձկներ: Բարդ օր է սպասվում: Այսօր շտապողականությունը ձեր օգտին չէ: Զինվեք համբերությամբ և գործելու համար առավել նպատակահարմար պահ ընտրեք: Գործնական բանակցությունները խորհուրդ է տրվում հետաձգել: Այսօր չափազանց զգայուն եք, հույզերը թույլ չեն տա ճիշտ բանավեճ վարել: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու համար:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, մտերիմները կօգնեն լուծել դրանք: Հետևեք երթևեկության կանոններին, ավտոմեքենա վարելիս առավել զգույշ եղեք:

 

 

Ավելին՝ այստեղ